Ջենտիլե դա Ֆաբրիանոի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Մոգերի երկրպագությունը» (իտալ.՝ Adorazione dei Magi), իտալացի նկարիչ Ջենտիլե դա Ֆաբրիանոյի 1423 թվականին ստեղծած կտավը, որը գտնում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում և համարվում է նկարչի լավագույն աշխատանքը։ Կտավը նկարագրվում է որպես միջազգային գոթիկայի գագաթնակետ[7]։
Մոգերի երկրպագությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար և polyptych? |
նկարիչ | Ջենտիլե դա Ֆաբրիանո[1][2] |
տարի | 1423[3] |
բարձրություն | 301,5 սանտիմետր |
լայնություն | 283 սանտիմետր |
ուղղություն | միջազգային գոթիկա[4] |
ժանր | հոգևոր արվեստ[5] |
նյութ | տեմպերա և փայտե տախտակ |
գտնվում է | Room A7 Lorenzo Monaco - Gentile da Fabriano? |
հավաքածու | Ուֆֆիցի |
պատվիրատու | Palla Strozzi?[3] |
հիմնական թեմա | Մոգերի երկրպագություն |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/g/gentile/adormagi/adormag.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Adorazione dei Magi by Gentile da Fabriano Վիքիպահեստում |
Իտալացի բանկիր, արվեստի հովանավոր Պալլա Ստրոցցին նկարը պատվիրել է Ջենտիլե դա Ֆաբրիանոյին, ով 1420 թվականին Ֆլորենցիա էր ժամանել։ Պալլան խորանի կտավի համար վճարել է 300 ֆլորին[8] կամ վարպետի տարեկան աշխատավարձի վեցապատիկը[9]։ Ըստ Բալդվինի[10]՝ կտավում պատկերված է և՛ Պալլա Ստրոցցին, և՛ նրա հայրը՝ Օնոֆրիոն. Պալլան պատկերված է կարմիր գլխարկով նկարի առաջնային մասում, Օնոֆրիոն՝ որպես բազե վարժեցնող կանգնած է երիտասարդ թագավորի հետևում։ Ըստ այլ կարծիքների՝ բազե վարժեցնող հենց ինքը Պալլա Ստրոցցան է, ում աջ կողմում կանգնած է ավագ որդին՝ Լորենցոն[11][12]։ Ջենտիլե դա Ֆաբրիանոն կտավն ավարտել է 1423 թվականին, և այն տեղադրվել է Սանտա Տրինիտա եկեղեցու նորակառույց մատուռում։
Աշխատանքը ցույց է տալիս Ջենտիլեի արվեստի վրա և՛ միջազգային, և՛ Սիենական դպրոցների ազդեցությունը՝ զուգորդված Վերածննդի նորույթներով, որոնք նա ուսանել էր Ֆլորենցիայում։ Վերևի հատվածի վահանակը պատկերում է երեք մոգերի ուղին մի քանի տեսարաններով, որոնք սկսվում են վերին ձախ անկյունից (ճամփորդություն և մուտք Բեթղեհեմ) և, շարունակելով ժամսլաքի ուղղությամբ, հանդիպում Մարիամի և նորածին Հիսուսի հետ, որը զբաղեցնում է կտավի ներքևի հատվածը։ Բոլոր կերպարները հագել են Վերածննդի դարաշրջանին բնորոշ շքեղ հագուստ, ոսկով և թանկարժեք քարերով զարդարված դիպակներ։ Ջենտիլեն առանձնակի ուշարության է արժանացրել էկզոտիկ կենդանիներին, ինչպիսիք են ընձառյուծը, արաբական ուղտը, կապիկներն և առյուծը, ինչպես նաև ձիերն ու որսկան շուն։
Շրջանակը նույնպես արվեստի գործ է և բնութագրվում է երեք հատվածներով՝ կենտրոնում աղոթող Քրիստոսն է և Աստվածածնի ավետումը (Գաբրիել հրեշտակապետը ձախ կողմում, Մադոննան՝ աջ)։ Պրեդելան ունի երեք ուղղանկյուն նկարներ, որտեղ պատկերված են տեսարաններ Հիսուսի մանկությունից՝ Քրիստոսի ծնունդը, Փախուստ Եգիպտոս և Հիուսի տաճարին ներկայացնելը (վերջինիս պատճեն է, բնօրինակի պահվում է Լուվրում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.