![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Mohamed_Abdullahi_Mohamed_%25282020-07-22%2529_%2528cropped%2529.jpg/640px-Mohamed_Abdullahi_Mohamed_%25282020-07-22%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդ
From Wikipedia, the free encyclopedia
Մոհամեդ Աբդուլլահի "Ֆարմաջո" Մոհամեդ (արաբ․՝ محمد عبد الله محمد; մարտի 11, 1962(1962-03-11)[1], Մոգադիշո, Somali Republic), սոմալացի դիվանագետ, պրոֆեսոր և քաղաքական գործիչ։ 2017 թվականի փետրվարի 8-ին ընտրվել է Սոմալիի նախագահ։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունիս եղել է երկրի վարչապետ։ Ղեկավարել է Տայո քաղաքական կուսակցությունը։ Նա դարձել է երկրի նախագահ՝ հավաքելով 328 ձայնից 184-ը[2]։
Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Tayo? |
---|---|
Կրթություն՝ | Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան (1993) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 11, 1962(1962-03-11)[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Մոգադիշո, Somali Republic |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Saynab Abdi Moallim? |
Մոհամեդը ծնվել է Մոգադիշոյում։ Նրա ծնողները եղել են Մարեհան հայտնի ընտանիքից։ Նախնական կրթությունը ստացել է երկրի հարավ- արևմուտքում[3][4][5]։ Նրա մականունը "Ֆարմաջո" է[6]։ Նրա ծնողները եղել են երկրի առաջին քաղաքական կուսակցության՝ Սոմալիի երիտասարդական լիգայի ակտիվիստներ։ Հայրը աշխատել է երկրի տրանսպորտի նախարարությունում՝ որպես քաղծառայող։ 1989- 1993 թվականներին սովորել է Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարանի պատմության բաժնում։ Նույն համալսարանում 2009 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ «քաղաքագիտություն» մասնագիտացմամբ։
Ունի և Սոմալիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն[7][8]։