Մոնպառնասի գերեզմանատուն
From Wikipedia, the free encyclopedia
Մոնպառնասի գերեզմանատուն կամ գերեզմանոց (ֆր.՝ Cimetière du Montparnasse), Փարիզի ամենահայտնի գերեզմանատներից մեկը։ Տեղակայված է քաղաքի հարավային մասում՝ Մոնպառնաս թաղամասում (քաղաքային 14-րդ շրջան)։ Հիմնվել է 1824 թվականին նախկին ֆերմայի տեղում, սկզբում անվանվել է «Հարավային գերեզմանատուն»։ Գերեզմանատունն զբաղեցնում է 47 ակր և մեծությամբ երկրորդն է Փարիզում[2]։ Գերեզմանատանը կա ավելի քան 35 000 գերեզման և տարեկան մոտավորապես հազար մարդ է թաղվել այստեղ[3]։
Արագ փաստեր Մոնպառնասի գերեզմանատուն ֆր.՝ cimetière du Montparnasse, Տեսակ ...
Մոնպառնասի գերեզմանատուն ֆր.՝ cimetière du Montparnasse | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Փարիզի 14-րդ շրջան[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Հիմնման տարի | 1824 |
Սեփականատեր | Փարիզի քաղաքապետարան |
Մակերես | 18,72 հեկտար |
paris.fr/equipements/cimetiere-du-montparnasse-4082(ֆր.) |
Փակել
Գերեզմանատունը բազմաթիվ հայտնի անհատների՝ քաղաքական դեմքերի, փիլիսոփաների, դերասանների, նկարիչների և գրողների վերջին հանգստարանն է։ Բացի այդ` գերեզմանատանը կարելի է գտնել նաև Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ զոհվածների գերեզմաններ։