Մոնրեալի գեղարվեստի թանգարան
արվեստի թանգարան Մոնրեալում, Քվեբեկ, Կանադա / From Wikipedia, the free encyclopedia
Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ) (ֆր.՝ Musée des beaux-arts de Montréal), թանգարան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում ամենահայտնի թանգարաններից է։ Տեղակայված է Mille carré doré-ի Շերբրուկ փողոցում։
Մոնրեալի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Կանադա[1][2] |
Տեղագրություն | Մոնրեալ[2] |
Ղեկավարության նստավայր | Մոնրեալ |
Հասցե | 1380 Sherbrooke St W, Montreal, QC H3G 1J5[3][4] և 1380, rue Sherbrooke Ouest, Montréal (Québec) H3G 1J5[5][3]H3G 1J5[6][5][3][…]Շերբրուկ փողոց (1380)[5][3] |
Հիմնադրվել է | 1860 |
Այցելուներ | 1 015 022 մարդ (անհայտ) |
Կայք | mbam.qc.ca/fr/(ֆր.) և mbam.qc.ca/en/(անգլ.) |
ՄԳԹ տեղավորված է հինգ տաղավար-շենքերում և զբաղեցնում է 53095 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք` այդ թվում 13000 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք։ «Հանուն խաղաղության. Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի» բացմամբ թանգարանն իր կամպուսով համարվում է Հյուսիսային Ամերիկայի ութերորդ ամենամեծ թանգարանը[7]։ Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է մոտավորապես 42000 ստեղծագործություն[7]։ Մոնրեալի արվեստի ընկերակցության բնօրինակ «ընթերցասրահը» եղել է թանգարանի ներկայիս գրադարանը։ Այն արվեստին նվիրված Կանադայի հնագույն գրադարանն է[8]։
Մոնրեալի գեղարվեստի թանգարանը հանդիսանում է Խոշոր ցուցահանդեսների կազմակերպիչների միջազգային խմբի անդամ[9], որը հայտնի է նաև որպես Bizot խումբ. այս ֆորումը հնարավորություն է տալիս աշխարհի ամենամեծ թանգարանների ղեկավարներին փոխանակել ստեղծագործություններ և ցուցահանդեսներ։ Թանգարանը փոխկապակցված է Կանադայի թանգարանների ընկերակցության, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ։