Մորուշահրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Մորուշահրիկ (լատին․՝ Silvia curruca), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 12,5-13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16,5-20,5 սմ, կենդանի զանգվածը՝ 11-12 գ։ Մոխրավուն շահրիկ է, պոչը և թևերը՝ կարճ, ոտքերը՝ մուգ մոխրագույն, հոնքը (աշնանը)՝ բաց գույնի։ Արուի մարմինը վերևից դարչնավուն մոխրագույն է, գլուխը՝ մոխրագույն, ունկընկալները՝ սևավուն։ Էգի փետրածածկն ավելի բաց գույնի է։ Արուները չափազանց շարժունակ են, աղմկոտ ձայնով անընդմեջ ու երկար ժամանակ երգում են թփուտների թաքստոցում։
Մանրամասն տեղեկատվություն ՞Մորուշահրիկ, Գիտական դասակարգում ...
Մորուշահրիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Silvia curruca | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Փակել