Մուալլականեր
From Wikipedia, the free encyclopedia
Մուալլականեր (արաբերեն՝ المعلقات, al-muʕallaqaːt, արաբ․՝ معلقة՝ կախված), բանաստեղծություններ, որոնք գրվել են Նախաիսլամական Արաբիայում՝ 7 նշանավոր հեղինակների կողմից և համարվում են նախաիսլամական շրջանի լավագույն ստեղծագործությունները[1]։
Ըստ ավանդույթի՝ մուալլականերն այնքան սիրված են եղել ժողովրդի կողմից, որ դրանք կախվում էին հեթանոսական տաճարների մուտքի մոտ, այստեղից էլ անվանումը՝ «կախված»։ Սակայն ավելի ուշ ուսումնասիրողների կողմից այս վարկածը հերքվեց, քանի որ մուալլակա տերմինը նրանք բացատրում էին նրա մեկ այլ նշանակությամբ՝ «կապել», ասելով, որ արաբները մուալլակաների ստեղծումը համեմատում էին ուլունքահատիկը թելի վրա շարելու պրոցեսի հետ վզնոց պատրաստելու համար։ Արաբական միջնադարյան աղբյուրներից շատերը նշում են մուալլակաների 7 նշանավոր նախաիսլամական պոետներին՝ Իմրուլկայս, Տարաֆա, Զուհեյր, Անտարա, Ալ-Հարիս իբն Հիլլիզա, Ամր իբն Քուլսում և Լաբիդ։