Յամուսուկրո
From Wikipedia, the free encyclopedia
Յամուսուկրո[2] (ֆր.՝ Yamoussoukro), Կոտ դ'Իվուարի վարչական մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲422 072 մարդ (2021)[1]: Այն գտնվում է պետության ամենախոշոր Աբիջան քաղաքից 240 կմ դեպի հյուսիս, Աբիջանից Բուրկինա Ֆասո տանող մայրուղու վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 6°50′ հս․ լ. 5°15′ ամ. ե.HGЯOL[3]:
Քաղաք | ||
---|---|---|
Յամուսուկրո | ||
Yamoussoukro | ||
Երկիր | Կոտ դ'Իվուար | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Մակերես | 3500 կմ² | |
ԲԾՄ | 214 մետր | |
Բնակչություն | ▲422 072 մարդ (2021)[1] | |
Խտություն | 385 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | yamoussoukro.district.ci | |
| ||
Յամուսուկրո քաղաքում են գտնվում Կոտ դ՛Իվուարի կենտրոնական պետական մարմինները՝ նախագահը, վարչապետը և Ազգային Ժողովը (խորհրդարանը)։
Յամուսուկրոն համարվում է պետության առաջին նախագահ Ֆելիքս Ուֆուե Բուանյիի հայրենի քաղաքը, ինչն էլ պայմանավորված է 1983 թվականին Աբիջանից մայրաքաղաքի տեղափոխումը Յամուսուկրո։ Այստեղ գործում են տրանսպորտային հանգույցը, միջազգային օդանավակայանը, սննդի և փայտամշակման ձեռնարկությունները։ Ավտոբուսային տրանսպորտը քաղաքի ներսում թույլ է զարգացած։ Փոխադրումների հիմնական մասն իրականացնում են տաքսիները։ Գործում են նաև միջազգային ավտոբուսներ։ Քաղաքում են գտնվում նախագահի նստավայրը, «Կուսակցության տունը»։ Յամուսուկրոյի շրջանում աճեցնում են սուրճ, կակաո, բանան և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր։ Բնակչությունը զբաղվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի բուծմամբ։