«Յանկի Դուդլ Դենդի» (անգլ.՝ Yankee Doodle Dandy), 1942 թվականին նկարահանված ամերիկյան երաժշտական-կենսագրական ֆիլմ է` դերասան, երգիչ, պարող, դրամատուրգ, պրոդյուսեր, պարուսույց, թատրոնի սեփականատեր, ռեժիսոր Ջորջ Մ. Կոհանի մասին, որը հայտնի էր որպես «Մարդ, ով տիրում է Բրոդվեյին»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է նրա մահից կես տարի առաջ։
Արագ փաստեր Յանկի Դուդլ Դենդիանգլ.՝ Yankee Doodle Dandy, Երկիր ...
Յանկի Դուդլ Դենդի անգլ.՝ Yankee Doodle Dandy |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ[1][2][3], ռազմական ֆիլմ և դրամա |
---|
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
---|
Թվական | 1942 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Քերթիս[1][2][3][…] |
---|
Պրոդյուսեր | Հել Ուոլլիս և Ջեք Ուորներ |
---|
Սցենարի հեղինակ | Robert Buckner?, Ջուլիուս Ջեյ Էփսթայն և Ֆիլիպ Ջ. Էփսթայն |
---|
Դերակատարներ | Ջեյմս Կեգնի[2][3][4][…], Ջոան Լեսլի[5][6][7], Ուոլտեր Հյուսթոն[5][7], Richard Whorf?[5][7], George Tobias?[5][7], Rosemary DeCamp?[5][7], Շ. Զ. Շակալ, Irene Manning?[5][7], Ֆրենսիս Լանգֆորդ[2][5][7], George Barbier?[5][7], Ուոլթեր Կատլետ[2][5][7], Douglas Croft?[2][7], Ann Doran?[7], Dolores Moran?[7], Ֆրենսիս Պիեռլո[7], Ֆրենկ Սալլի[7], Ջորջ Միքեր[7], Գլեն Քավենդեր[7], Jeanne Cagney?[5][7], Լեոն Բելասկո[7], Leslie Brooks?[7], Odette Myrtil?[7], Eddie Foy, Jr.?[8], Minor Watson?[8], Կրեյտոն Հեյլ[8], Walter Brooke?[8], Չարլզ Իրվին[8], Ֆրենկ Ֆայլեն[8], Eddie Acuff?[8], Ջեք Մոուեր[8], Ջեյմս Ֆլավին[8], Փեթ Ֆլահերթի[8], Ֆրենկ Միլս[8], Ուիլյամ Բ․ Դևիդսոն[8], Fred Kelsey?[8], Հարրի Հեյդեն[8], Syd Saylor?[8], Լեո Ուայթ[8], Էդվարդ Քին[8], Բրուքս Բենեդիկտ[8], Բերթ Մուրհաուս[8], Audrey Long?[8], William Forrest?[8], Lon McCallister?[8], Ջոն Համիլթոն[8], Joyce Reynolds?[8], Հենք Ման[8], Էդի Քեյն[8], Փոլ Պանցեր[8], Վերա Լյուիս[8], Spencer Charters?[8] և Bill Edwards? |
---|
Օպերատոր | Ջեյմս Վոնգ Հոու |
---|
Երաժշտություն | Ray Heindorf? |
---|
Մոնտաժ | George Amy? |
---|
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
---|
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
---|
Տևողություն | 126 րոպե |
---|
Yankee Doodle Dandy (film) Վիքիպահեստում |
Փակել
Սցենարի հեղինակներն են` Ռոբերտ Բակները և Էդմունդ Իոսիֆը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մայքլ Քերթիսը։ DVD-հրատարակությունների տվյալներով սցենարը բավականին բարելավել են «սցենարների բժիշկ» երկորյակ եղբայրներ` Յուլի Ջ. Էպշտեյնը և Ֆիլիպ Գ. Էպշտեյնը, բայց ֆիլմի տիտրերում նրանք նշված չեն։
Չնայած ֆիլմը բյուջետային հաջողություն է գրանցել և պրեմիերայի ժամանակ դարձել էր Warner Bros ընկերության պատմության մեջ ամենաբյուջետային հիթը, այն, միևնույն ժամանակ, այնքան է շեղվել Կոհանի կենսագրության իրական փաստերից, որ ինքը ՝ Կոհանը, պրեմիերայից հետո հայտարարել է. «Լավ ֆիլմ էր, բայց ո՞ւմ մասին էր այն»։