Յոզեֆով
From Wikipedia, the free encyclopedia
Յոզեֆով (չեխ․՝ Josefov, գերմ.՝ Josephstadt; մինչ 1850 թվականը՝ Judenstadt / Židovské Město — Հրեական քաղաք), Պրահայի թաղամասերից մեկը, քաղաքի ամենափոքր հողակադաստրային միավորը։ Հին Պրահայի մաս է, ինչպես նաև մտնում է Պրահա 1 խոշոր վարչական միավորի կազմում։ Մինչ 1850 թվականը Պրահայի հրեական համայնքի սիրտն էր։ Թաղամասի ընդհանուր տարածքը 8,81 հա է, ինչը կազմում է Հին Պրահայի տարածքի 6,8 %-ը։
Արագ փաստեր ՅոզեֆովJosefov, Երկիր ...
Երկիր | Չեխիա |
---|---|
Կարգավիճակ | Չեխիայի կադաստրային շրջան և municipal part in Czechia? |
Մտնում է | Պրահա 1 |
Բնակչություն | ▼977 մարդ (մարտի 26, 2021)[1] |
Տարածք | 0,088 կմ²[2][3] |
Առաջին հիշատակում | [[{{{առաջին հիշատակում}}}]] |
Լուծարված է | 1096[4] |
Սահմանակցում է | Հին քաղաք |
Անվանված է | Յոզեֆ II |
Փակել
«Յոզեֆով» թաղամասի անվանումը գալիս է կայսր Յոզեֆ II-ի անունից, որի բարեփոխումները լավացրել են Պրահայի հրեաների կյանքի պայմանները։ Հրեական թաղամասը գտնվում է Վլտավա գետի աջ ափի և Հին քաղաքի հրապարակի միջև։ Թաղամասի տարածքում են Պրահայի նախկին հրեական գետտոյի մնացորդները։