Յոհաննես Բոբրովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Բաբրովսկին (գերմ.՝ Johannes Bobrowski, ապրիլի 9, 1917(1917-04-09)[1][2][3][…], Սովետսկ, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[5][1][2][…], Արևելյան Բեռլին[5])՝ 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի նշանավոր բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ է, ով ժամանակակից բանաստեղծությունը հարստացրել է լեզվական եզակի չափաբերումներով, ձևական և բովանդակային ուրույն համադրություններով, նյութի և թեմատիկայի բացառիկ զուսպ և տարողունակ արծարծումներով։ Իբրև գերմանական բնապաշտական ավանդույթի շարունակող (նրա սիրած փիլիսոփաներից էր Համանը)՝ նա 20-րդ դարի բանաստեղծության նորարարության սկզբունքները պատկերացնում էր նրա բնական բնույթով և կառուցվածքով. բոբրովսկիական բանաստեղծության խիզախ նորարարությունը հիմնված է թե‘ պոետիկայի և թե‘ մարդկային ապրումների և ընկալումների սահմանների ընդլայնման վրա։ Բանաստեղծության սահմանները ընդլայնվում են, երբ ընդլայնվում են մարդու ապրումների սահմանները. այս սկզբունքը գերմանացի բանաստեղծի ժառանգությունը դարձնում է եզակի։ Այն եվրոպական բանաստեղծության բնանկարի ամենահարուստ դրսևորումներից է։ Պատկերի, մետաֆորի, տոնայնության, լեզվի, շարահյուսության և շարադասության նուրբ, անբռնելի, գրաֆիկական նրբագծերը այդ բանաստեղծությունը դարձնում են հետպատերազմյան համաշխարհային բանաստեղծության մի եզակի էջը։
Յոհաննես Բոբրովսկի գերմ.՝ Johannes Bobrowski | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1917(1917-04-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սովետսկ, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[5][1][2][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Արևելյան Բեռլին[5] |
Գերեզման | Evangelischer Friedhof Berlin-Friedrichshagen |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, գրական խմբագիր, գրող, արձակագիր և խմբագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա |
Ժանրեր | պոեզիա և արձակ |
Կուսակցություն | Christian Democratic Union (East Germany)? |
Պարգևներ | |
Ամուսին | Johanna Bobrowski? |
Զավակներ | Juliane Bobrowski?, Adam Bobrowski? և Justus Bobrowski? |
Johannes Bobrowski Վիքիպահեստում |