Յուրի Յակովլև
From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Վասիլևիչ Յակովլև (ռուս.՝ Ю́рий Васи́льевич Я́ковлев, ապրիլի 25, 1928(1928-04-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 30, 2013(2013-11-30)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976 թ.)։
Յուրի Յակովլև ռուս.՝ Юрий Васильевич Яковлев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1928(1928-04-25)[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 30, 2013(2013-11-30)[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1952) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, գրող և հիշատակագիր |
Ամուսին(ներ) | Եկատերինա Ռայկինա և Kira Machulskaya? |
Երեխա(ներ) | Ալյոնա Յակովլևա և Անտոն Յակովլև |
Պարգևներ և մրցանակներ | |
1952 թվականին Շչուկինի անվանական թատերական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Վախթանգովի անվան թատրոն։
Դերերից են՝ Պանտալոնե (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուռ»), Մայոր (Ֆրեդրոյի «Տիկնայք և հուսարներ»), Ա․ Պ․ Չեխով (Մալյուգինի Ցակովլևը Միշկինի դերում (կադր «Ապուշը» կինոնկարից, 1958 թ.) «Ծիծաղելի իմ երջանկություն»)։
1956 թվականից նկարահանվել է կինոյում («Ապուշը», 1958 թ., «Աննա Կարենինա», 1968 թ., «Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար», 1969 թ., «Ճակատագրի ծաղրը․․․», 1975 թ., հեռուստաֆիլմ և այլն)։ Արժանացել է Ստանիսլասկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակի (1970 թ.)։