ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ, լրագրող, վիպասան From Wikipedia, the free encyclopedia
Նադար (ֆր.՝ Nadar, իրական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն ապրիլի 6, 1820[1][2][3][…], rue Saint-Honoré, former 4th arrondissement of Paris[4][5] - մարտի 20, 1910, avenue Franklin-D.-Roosevelt, Փարիզի 8-րդ շրջան[6]), ֆրանսիացի լուսանկարիչ, ծաղրանկարիչ, վիպասան, լրագրող և օդագնաց։
Նադար ֆր.՝ Gaspard-Félix Tournachon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | rue Saint-Honoré, former 4th arrondissement of Paris[4][5] |
Մահացել է | մարտի 20, 1910 (89 տարեկան) |
Մահվան վայր | avenue Franklin-D.-Roosevelt, Փարիզի 8-րդ շրջան[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Nadar |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Երկեր | Portrait photograph of Sarah Bernhardt? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, balloonist, կոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ, գրող և լրագրող |
Աշխատավայր | Le Charivari |
Ամուսին | Ernestine Nadar?[7] |
Ծնողներ | հայր՝ Victor Tournachon? |
Անդամություն | Q30738521? |
Երեխաներ | Paul Nadar? |
Ստորագրություն | |
Nadar Վիքիպահեստում |
Լուսանկարչական դիմանկարի խոշորագույն վարպետ։ Նադարի կողմից ստեղծված լուսանկարները պահվում են բազմաթիվ խոշոր պետական լուսանկարչական հավաքածուներում։
Նադարը ծնվել է 1820 թվականին Փարիզում։ 1853 թվականին սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները, 1858 թվականին նկարել է աշխարհի առաջին լուսանկարը օդից, օդապարիկով բարձրանալով Փարիզի վրա։ Նա նկարել է Շառլ Բոդլերին, Գյուստավ Կուրբեին, Սառա Բեռնարին, Էռնեստ Շեքլտոնին և այլ մարդկանց։
Հայտնի ֆրանսիացի դասական նկարիչ Էնգրի խնդրանքով Նադարը նկարահանել է այն մարդկանց դիմանկարները, որոնց լուսանկարները ցանկանում էր ունենալ նկարիչը։
Նադարը, որպես լրագրող Դոմեի հետ աշխատել է «Շարիվարի» ամսագրում։ 1850 թվականին՝ 30 տարեկան հասակում, Նադարը եղել է բուլվարների սիրահար, հայտնի էր իր սրամտությամբ, բայց ոչ թատրոնը, ոչ արվեստի սրահը, ոչ էլ ամսագիրը նրան ապրելու համար բավականաչափ միջոցներ չէին տրամադրում։ 1852 թվականին նա դարձավ եղբոր՝ Ադրիենի լուսանկարչական ստուդիայի համասեփականատերը, բայց այդ համագործակցությունը շուտով ավարտվեց դատական գործողությամբ։
1854 թվականին լույս տեսավ Պանթեոն Նադար մեծ վիմագրությունը, որը բաղկացած էր 240 ծաղրանկարներից՝ պլանավորված չորս հավաքածուներից առաջինը։ Նա նախատեսում էր նախ նկարահանել իր հաճախորդներին, հետո նոր նկարել ծաղրանկարներ։ Նադարը գրել է․
Նրա դիմանկարների ոճը պարզ ու խիստ էր։ Որպես կանոն, նա մարդկանց նկարում էր կանգնած, օգտագործելով միայն վերին լույսը և միատոն երանգները։ Նա կենտրոնացած էր դեմքի, ժեստերի, կեցվածքի վրա, փորձելով բացահայտել մոդելի անհատական հատկությունները։ Ավելի ուշ նա լուսանկարել է էլեկտրական լույսով։
1900 թվականին նա թողարկել է լուսանկարչության մասին հիշողությունների գիրք[8]։ Մահացել է 1910 թվականի մարտի 21-ին, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Նադարի ամենաանսովոր նախագծերից մեկը (և ընդհանրապես վաղ լուսանկարները) հանդիսանում է Պյերոյի էքսպեսիաները շարքը։ Այն միատեսակ դիմանկարների շարք է, որտեղ հերոսի դեմքն արտահայտում է ծայրահեղ գարշելի զգացումներ։ Շարքը ստեղծվել է 1854 թվականին Նադարի կողմից և ներկայացնում է Փարիզի դերասան Շարլ Դեբյուրոյին Պյերոյի կերպարում։ Շարքը բացահայտում է լուսանկարչության բնույթի և դեմքի արտահայտությունների խնդիրը․ ենթադրում են, որ «Պյերոյի էքսպրեսիաները» ուղղված էր Լաֆատերի ֆիզիոգնոմիկայի տեսությանը, որը միմիկան և դեմքի գծերը համարում էր բնածին անձնական բնավորության արտացոլում։
Շարքի մոդելը եղել է 19-րդ դարի գեղարվեստական և ինտելեկտուալ մշակույթում լայն տարածում ստացած, հայտնի դերասան Բատիստ Դեբյուրոն՝ Շառլ Դեբյուրոյի որդին։ Ենթադրվում է, որ Դեբյուրոյի ստեղծած կերպարը եղել է լիրիկական հերոս Ալբերտ Գիրաուի նախատիպը՝ Լուուսնային Պյերո բանաստեղծական շարքից[9][10][11]։ Պյերոյի կոնֆլիկտային և սահմանային կերպարը Նադարի կողմից պահպանվել է, նա ավելի շուտ ներկայացնում է բարդ և օտարացված հոգեբանական դիմանկար, քան կողմնորոշվում է Կոմեդիա դել'արտեի ավանդական կերպարների վրա։ «Պյերոյի էքսպեսիաներ» լուսանկարչական շարքը ցուցադրվել է 1855 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ շարքն արժանացել է ոսկե մեդալի։
Նադարի լուսանկարները դարձել են ժամանակակից արվեստի ամենախոշոր ամերիկյան տեսաբան Ռոսալինդա Կրաուսի հետազոտության թիրախային թեմաներից մեկը, մասնավորապես՝ «Նադարի հետքերով» նրա ստեղծագործությունները[12]։ Կրաուսի աշխատանքներում Նադարի լուսանկարները ներկայացված են բարդ համատեքստով. Սվեդենբորգի մետաֆիզիկա, Հյուգոյի հետմահու դիմանկարներ, Կանտի գաղափարները, Բալզակի սնահավատությունը, Լաֆատերի ֆիզիոգնոմիկան[13]։ Ռոզալինդա Կրաուսի[14] հետազոտությունների շնորհիվ Նադարի լուսանկարները սկսել են ընկալվել որպես արվեստի և լուսանկարչության իռացիոնալ բնույթի ներկայացում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.