![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/-01_Museo_Nazionale_dell%2527Automobile_di_Torino_segnali_stradali.jpg/640px--01_Museo_Nazionale_dell%2527Automobile_di_Torino_segnali_stradali.jpg&w=640&q=50)
Նախազգուշացնող նշաններ
From Wikipedia, the free encyclopedia
Նախազգուշացնող նշաններ, երթևեկության նշաններ, որոնք երթևեկության մասնակիցներին (վարորդներ, հետիոտներ) տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ[1][2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/-01_Museo_Nazionale_dell%27Automobile_di_Torino_segnali_stradali.jpg/640px--01_Museo_Nazionale_dell%27Automobile_di_Torino_segnali_stradali.jpg)
Նախազգուշացնող նշանները տարբեր երկրներում տարբեր տեսք ունեն։ Հայաստանում օգտագործվող նախազգուշացնող նշաններն ունեն հավասարակողմ եռանկյունու ձև, սպիտակ գույնի են և շուրջ բոլորն ըդնգծված են կարմիր գույնով։ Եռանկյան մի գագաթը միշտ վերև է ուղղված[3]։