քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Նատրումի սուլֆատ, , ծծմբական թթվի նատրիումական չեզոք աղը։
Նատրիումի սուլֆատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | նատրիումի սուլֆատ |
Քիմիական բանաձև | Na₂O₄S, Na₂SO₄ |
Մոլային զանգված | 2,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,68 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 884 °C[2] °C |
Գոյացան էնթալպիա | −1387,9 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 19,2 (20 °C), 42,3 (100 °C) գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 7757-82-6 |
PubChem | 24436, 516914, 139036570 |
EINECS համար | 231-820-9 |
SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Na+].[Na+] |
ЕС | 231-820-9 |
RTECS | WE1650000 |
ChEBI | 22844 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանն է 884 °C, խտությունը՝ 2698 կգ/մ³։ Անջուր նատրումի սուլֆատը կայուն է 32,384 °C-ից բարձր ջերմաստիճաններում։ 100 գ ջրում լուծվում է 52,9 գ։ Լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ ։
Բնության մեջ անջուր նատրիումի սուլֆատը հանդիպում է տենարդիտ միներալի ձևով։ Բյուրեղահիդրատը՝ առաջացնում է միրաբիլիտ միներալը (գլաուբերյան աղ)։ Հանդիպում են նաև նատրիումի սուլֆատի կրկնակի աղեր մյուս սուլֆատների հետ, օրինակ՝ աստրախանիտ , գլաուբերիտ ։ Զգալի քանակով նատրիումի սուլֆատի պարունակվում է աղի լճերի նստվածքաշերտերում քլոր–սուլֆատի ձևով՝ Կարա-Բողազ-Գյոլի ծոցում։ Դրանց մեջ ջերմաստիճանը իջեցնելիս քիմիական ռեակցիա ընթանում՝
Նատրիումի սուլֆատի ստացման արդյունաբերական եղանակն է՝ NaCl և H2SO4 փոխազդեցությունը հատուկ «սուլֆատային» վառարաններում (500—550 °C), միառժամանակ ստացվում է աղաթթու։
Ներկայումս այս մեթոդը չի օգտագործվում, քանի որ կա բավականաչափ մեծ քանակի հումք։ Բացի դրանից նատրիումի սուլֆատը ստացվում է որպես թափոն –ի արտադրության մեջ
Աշխարհում մեծ քանակով նատրոիումի սուլֆատ է օգտագործվում սինթետիկ մաքրող միջոցների արտադրության մեջ, բայց շատ երկրներում վերջին տարիներին անցում է կատարվել խտացված (կոմպակտ) լվածքի փոշիներին, որոնց արտադրության մեջ սուլֆատը կամ չի օգտագործվում, կամ օգտագործվում է քիչ քանակություններով։
Նատրիումի սուլֆատի օգտագործման քանակով երկրորդը՝ ապակու արտադրությունն է։ Բացի դրանից այս նյութը մեծ քանակով օգտագործվում է սուլֆատային մեթոդով ցելյուլոզայի ստացման մեջ, նաև կաշվի արդյունաբերության, մանածագործության և գունավոր մետաղագործության մեջ։
Ոչ մեծ քանակով նատրումի սուլֆատը օգտագործվում է քիմիական լաբորատորիաներում՝ որպես ջրազրկող միջոց։ Չնայած որ նա ջրազրկում է օրգանական լուծույթները ավելի դանդաղ քան մագնեզիումի սուլֆատը, շատերը նախընտրում են հենց այդ միջոցը երկու պատճառով՝ մատչելի է և հեշտությամբ է ֆիլտրվում։
Փոքր քանակությամբ նախկինում օգտագործվել է բժշկության և անասնաբուժության մեջ որպես թմրեցնող միջոց և որպես բաղադրիչ քթի լվացման միջոցներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.