Նարին (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Նարին (այլ կիրառումներ)
Նարին, գետ Միջին Ասիայում, Սիրդարյայի աջ կազմարարը։ Երկարությունը 807 կմ է, ավազանը՝ 59,1 հազար քառ.կմ։ Սկիզբ է առնում Կենտրոնական Տյան Շանի սառցադաշտերից։ Սնումը ձնասառցադաշտային է։ Տարեկան միջին ծախսը Ուչկուրգանի մոտ 429 խոր. մ/վրկ է, առավելագույնը՝ 2880 խոր. մ/վրկ։ Վարարում է մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Նարինից սկիզբ է առնում Ֆերգանայի Մեծ ջրանցքը։ Նարինի վրա են Տոկտոգուլի, Ուչկուրգանի և Կուրպսայի ՋրԷԿ-ները, ափին՝ Նարին, Տաշ-Կումիր, Ուչկուրգան քաղաքները։
Արագ փաստեր Նարին, Բնութագիր ...
Նարին | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 807 կմ |
Ավազանի մակերես | 59 900 կմ² |
Ջրի ծախս | 429 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Տյան-Շան |
Գետաբերանի տեղակայում | Սիրդարյա |
Կոորդինատներ | 41°49′05″ հս․. լ. 78°02′40″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | At-Bashi River?, Alabuga River?, Kökiyrim River?, On Archa River?, Kökömeren River?, Song-Kël'?, Q13173969?, Q13174617? և Q13171773? |
Երկիր | Ուզբեկստան |
Փակել