Ներածում և արտածում
From Wikipedia, the free encyclopedia
Հաշվարկման մեջ ներածում-արտածումը կամ կրճատ Ն-Ա-ը ինֆորմացիան գործարկող համակարգի (ինչպիսին համակարգիչն է) և արտաքին աշխարհի միջև հաղորդակցությունն է։ Ներածումը այն կանչերը կամ ինֆորմացիան են, որը ստացվում է համակարգի կողմից, իսկ արտածումը` այն կանչերն ու ինֆորմացիան, որ ուղարկվում են համակարգից։ Տերմինները կարող են օգտագործվել նաև որպես գործողության մաս` կատարել ներածման-արտածման գործողություն։
Ն-Ա սարքերը մարդու կամ այլ համակարգի կողմից օգտագործվող սարքախմբի մասեր են, որոնց միջոցով հաղորդակցվում են համակարգչի հետ։ Օրինակ` ստեղնաշարի համակարգչային մկնիկը համակարգչի համար մուտքային սարք է, իսկ մոնիտորները և տպիչները արտածման սարքեր են։ Համակարգիչների հետ հաղորդակցվելու այնպիսի սարքերը, ինչպիսիք են մոդեմները և ցանցային քարտերը, սովորաբար կատարում են թե' ներածման, թե' արտածման գործողություններ։
Իսկ թե սարքը նկարագրվում է որպես ներածման կամ արտածման սարք, կախված է առանձին դեպքերից։ Մկնիկը և ստեղնաշարը հասկանում են օգտագործողի ֆիզիկական շարժումները և փոխակերպում են դրանք ներածական կանչերի, որոնք համակարգիչը կարող է հասկանալ. այս սարքերից արտածումը համակարգչի ներածումն է։ Նույն ձևով` տպիչները և էկրանը վերցնում են կանչերը, որոնք համակարգիչը արտածում է որպես ներածում և փոխակերպում են դրանք այնպիսի ներկայացման, որ օգտագործող մարդիկ կարողանան հասկանալ։ Օգտագործող մարդկանց տեսանկյունից այս ներկայացումները կարդալը կամ տեսնելը ներածում ստանալն է։ Համակարգիչների եւ մարդկանց` այս տեսակի կապը ուսումնասիրվում է մարդ-համակարգիչ փոխազդեցության ոլորտում։
Համակարգչի կառուցվածքում CPU-ի և հիմնական հիշողության համադրությունը, որտեղ CPU-ն կարող է անմիջական կարդալ կամ գրել` օգտագործելով անհատական կառույցներ, համարվում է համակարգչի ուղեղը։ CPU/հիշողություն կոմբինացիայում ինֆորմացիայի ցանկացած ուղղությամբ տեղափոխությունը, ինչպես սկավառակի կրիչից ինֆորմացիա կարդալը, համարվում է Ն-Ա[1]։ CPU- ն և նրա օժանդակ սխեմաները կարող են տրամադրել հիշողությամբ քարտեզագրված Ն-Ա- ը, որն օգտագործվում է ցածր մակարդակի համակարգչային ծրագրավորման մեջ (ինչպիսիք են սարքավարների իրականացումը) կամ կարող են ապահովել Ն-Ա ալիքների հասանելիությունը։ Ն-Ա ալգորիթմը նախատեսված է, որ օգտագործի տիրույթը և արդյունավետ գործի ինֆորմացիան երկրորդային պահեստավորման սարքերի հետ փոխանակելիս, ինչպիսին է սկավառակի կրիչը։