Ներատոմային մասնիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ներատոմային մասնիկ, մասնիկ, որի չափերը փոքր են ատոմի չափերից[1]։ Ներատոմային մասնիկները լինում են երկու տիպի՝ տարրական, որոնք ըստ արդի տեսության բաղկացած չեն այլ մասնիկներից, և բաղադրյալ[2]։ Ուսումնասիրվում են տարրական մասնիկների ֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում։
Ատոմի կազմի մեջ մտնող ներատոմային մասնիկներից են էլեկտրոնը, նեյտրոնը, պրոտոնը։ Պրոտոնը և նեյտրոնը կազմված են քվարկներից։