![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/NERETVA_RIVER_VALLEY_NEAR_POCITELJ.jpg/640px-NERETVA_RIVER_VALLEY_NEAR_POCITELJ.jpg&w=640&q=50)
Ներետվա
From Wikipedia, the free encyclopedia
Ներետվա (խորվ.՝ Neretva), գետ Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայում։
Ներետվա | |
---|---|
![]() Ներետվա գետ | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 225 կմ |
Ավազանի մակերես | 5581 կմ² |
Ջրի ծախս | 378 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Լեբրշնիկ և Զելենգորա լեռներ, Դինարյան բարձրավանդակ, Բոսնիա և Հերցեգովինա |
Բարձրություն | 1 227 մ 43°16′18″ հս․. լ. 18°33′27″ ավ. ե.HGЯOL մ |
Գետաբերանի տեղակայում | Պլոչե, Խորվաթիա |
Բարձրություն | 0 մ 43°01′17″ հս․. լ. 17°26′54″ ավ. ե.HGЯOL մ |
Կոորդինատներ | 43°16′17″ հս․. լ. 18°33′27″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Buna?, Bregava?, Rakitnica, Neretva?, Trebižat?, Rama? և Krupa? |
Ջրի մարմիններ | Jablanica lake?, Salakovačko Lake? և Grabovičko Lake?[1] |
Երկիր | ![]() ![]() |
Ջրահավաք | Adriatic Sea basin? |
Գետի երկարությունը կազմում է 230 կմ, որից 208 կիլոմետրը հոսում է Հերցեգովինայի տարածքով, իսկ 22 կիլոմետրը՝ Խորվաթիայի տարածքով[2]։ Թափվում է Ներետվայի ջրանցք (Ադրիատիկ ծովի ծոց)։
Գետի վրա տեղակայված են Բոսնիա և Հերցեգովինայի Կոնից, Յաբլանիցա, Մոստար, Չապլինա (Čapljina) և Խորվաթիայի Մեկովիչ ու Պլոչե խոշորագույն քաղաքները։
Գետը սկիզբ է առնում Հերցեգովինայի լեռներում, Չեռնոգորիայի հետ սահմանի մոտ։ Ներետվան վերին հոսքում հոսում է նեղ ու խոր կիրճում։ Միջին հոսքում դառնում է արգավանդ հողերով լայն հովիտ։ Յաբլանիցա քաղաքից բարձր, Ներետվայի վրա, տեղակաված է մեծ ջրամբար։ Յաբլանիցա - Մոստար հատվածին գետի վրա կառուցված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ[3]։
Ստորին հոսքում՝ Խորվաթիայի տարածքում, գետը ձևավորում է բազմաթիվ գետաբազուկներով ընդարձակ դելտա։ Դելտայի տարածքում գտնվող հողերը տարբերվում են իրենց բացառիկ բերրիությամբ և ունեն գյուղատնտեսական մեծ նշանակություն։
- Խոշորագույն վտակներ
Աջ
- Ռակիտնիցա
- Ռամա
- Տրեբիժատ
Ձախ
- Բունա
- Բրեգավա