Նեֆրիտ (միներալ)
From Wikipedia, the free encyclopedia
Նեֆրիտ (հին հունարեն՝ νεφρός — երիկամ, հնացած՝ երիկամաքար[2]), տրեմոլիթ-ակտինոլիթ շարքի ամֆիբոլների խճճված թելիկավոր ստրուկտուրայով մոնոմիներալային ագրեգատ։ Այս հանքատեսակի նշանավոր առանձնահատկությունն այն է, որ ունի բացառիկ ամրություն, նեֆրիտի կտորները շատ դժվար է բաժանել մասերի։ Գույները լինում են տարբեր՝ սպիտակավունից մինչև կանաչի բոլոր երանգները (դեղնավուն, խոտի կանաչ, զմրուխտի գույն, ճահճագույն), դարչնագույն և համարյա սև։ Հանդիպում են նաև սպիտակ, երկնագույն և կարմիր նեֆրիտներ, բայց այդ տարատեսակները շատ հազվագյուտ են և շատ թանկարժեք։ Գունավորումը կախված է երկաթի, քրոմի և մանգանի պարունակությունից։ Ավելի բարձր են գնահատվում միագույն նմուշները, քան անհավասարաչափ գունավորվածները (զոլավոր, բծավոր, «ամպոտ»)։ Նեֆրիտն օգտագործում են որպես շինվածքային քար, նաև որպես եզակի քար օգտագործվում է ոսկերչության մեջ և դեկորատիվ արվեստում։
Նեֆրիտ | |
---|---|
Նեֆրիտի անմշակ նմուշ | |
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | Ca2(Mg,Fe)5[Si4O11]2(OH)2[1] |
Նույնականացում | |
Գույն | Կանաչի տարբեր երանգներ, սպիտակ, մոխրագույն[1] |
Բյուրեղային համակարգ | Մոնոկլինային[1] |
Մոոսի կարծրություն | 6-6,5[1] |
Փայլ | Ապակենման, յուղանման[1] |
Բեկման ցուցանիշ | 1.62[1] |
Պլեոքրոիզմ | Չունի[1] |
Ենթակատեգորիա | jade? |
Արևելյան Կանադան համարվում է առաջատարը նեֆրիտի ժամանակակից փորագրության բնագավառում[3]: