From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Անդրեևիչ Անդրեև (ռուս.՝ Николай Андреевич Андреев, հոկտեմբերի 14 (26), 1873, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 24, 1932[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային քանդակագործ, գրաֆիկ և բեմանկարիչ-ձևավորող[4]։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1931)։ 1902 թվականին անդամագրվել է պերեդվիժնիկների խմբին[5]։ Հետագայում, ռեալիստականից զատ, ստեղծել է նաև իմպրեսիոնիստական աշխատանքներ։
Նիկոլայ Անդրեև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14 (26), 1873 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1932[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Nikolay Andreev Վիքիպահեստում |
Խորհրդային արվեստի պատմության մեջ Անդրեևը խոշոր ներդրում է կատարել Վլադիմիր Լենինի կերպարը մարմնավորող քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների՝ «Լենինիանա» հայտնի շարքով (1920-1932, Տրետյակովյան պատկերասրահ), որ կատարել է բնականից արված էտյուդների և ճեպանկարների հիման վրա։ Շարքում ընդգրկված են շուրջ 100 քանդակագործական և 200 գրաֆիկական աշխատանքներ[6]։
Նախախորհրդային շրջանից հայտնի է Անդրեևի՝ Նիկոլայ Գոգոլի հուշարձանը (1909, Մոսկվա)։ Սոցիալիստական ռեալիզմի ձևավորման շրջանում «մոնումենտալ պրոպագանդայի» լենինյան ծրագրի ակտիվ իրագործողներից էր (Ալեքսանդր Գերցենի, 1922, Նիկոլայ Օգարյովի, 1922, Ալեքսանդր Օստրովսկու, 1929, հուշարձանները Մոսկվայում)։
Անդրեևը ստեղծել է նաև հոգեբանական դիմանկարների գրաֆիկական շարք (Մաքսիմ Գորկի, 1921, Անատոլի Լունաչարսկի, 1921, Ֆելիքս Ձերժինսկի, 1922)։
Մահացել է 1932 թ. դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.