Նիկոլաս Քեյջ (անգլ.՝ Nicolas Cage, իսկական անուն ազգանունը Նիկոլաս Կիմ Կոպպոլա, անգլ.՝ Nicolas Kim Coppola, հունվարի 7, 1964(1964-01-07)[1][2][3][…], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի եղբոր որդին։ Մի շարք ֆիլմերում գլխավոր դերում է խաղացել, սկսած ռոմանտիկ կատակերգություններից և դրամաներից մինչև գիտաֆանտաստիկ և մարտական ֆիլմեր։ Քեյջը հայտնի է իր պրոդուկտիվությամբ, տարեկան ամենաքիչը մեկ ֆիլմում է խաղում, համարյա ամեն տարի սկսած 1980 թվականից (բացառությամբ 1985 թվականի և 1991 թվականի)։
Արագ փաստեր Նիկոլաս Քեյջանգլ.՝ Nicolas Cage, Հասակը ...
Նիկոլաս Քեյջ անգլ.՝ Nicolas Cage |
---|
|
Հասակը | 183 սմ |
---|
Ծնվել է | հունվարի 7, 1964(1964-01-07)[1][2][3][…] (60 տարեկան) |
---|
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
---|
Կրթություն | UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց[5], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Justin-Siena High School? |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի, Polish Americans?, գերմանական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ և շոտլանդական ծագումով ամերիկացի |
---|
Կրոն | կաթոլիկություն[6] |
---|
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և հեռուստահաղորդավար |
---|
Ակտիվ շրջան | 1981 – այժմ |
---|
Ժանրեր | Էքշն, Դրամա, Ֆենտեզի |
---|
Ընտրանի | "Ժայռը", "Առանց դեմքի", "Ընտանիքասերը" |
---|
Ծնողներ | հայր՝ Օգյուստ Կոպոլլա, մայր՝ Joy Vogelsang? |
---|
Ամուսին(ներ) | Էլիս Քիմ Քեյջ (1 երեխա), Լիզա Մերի Փրեսլի (ամուսնալուծված), Պատրիսիա Արկետ (ամուսնալուծված) |
---|
Համատեղ ապրող(ներ) | Լորա Դերն և Christina Fulton? |
---|
Երեխա(ներ) | 1 երեխա |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Օսկար |
---|
1996, Լավագույն տղամարդկային դեր «Լքելով Լաս Վեգասը» ֆիլմում | Ոսկե Գլոբուս |
---|
1996, Լավագույն տղամարդկային դեր «Լքելով Լաս Վեգասը» ֆիլմում |
|
Փակել
Իր կարիերայի սկզբում, նա նկարահանվել է քննադատված ֆիլմերում, ինչպիսիք էին՝ «Աղջիկը հովտից» (1983), «Պեգգի Սյուն ամուսնանում է» (1986), «Արիզոնայի դաստիարակությունը» (1987), «Լուսնի իշխանությունը» (1987), «Մեղրամիս Լաս-Վեգասում»։