Նիքի Մինաժ
Ամերիկացի ռեփեր / From Wikipedia, the free encyclopedia
Օնիկա Տանյա Մարաժ, ավելի հայտնի որպես Նիքի Մինաժ (անգլ.՝ Onika Tanya Maraj, Nicki Minaj, դեկտեմբերի 8, 1982(1982-12-08)[1], Saint James, Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի ռեփեր և դերասանուհի[28]։ Նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը։ 2009[29] թվականի օգոստոսին Նիքի Մինաժը պայմանագիր է կնքում «Young Money Entertainment» խմբի հետ։
Նիքի Մինաժ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Onika Maraj |
Ի ծնե անուն | անգլ.՝ Onika Tanya Maraj |
Նաև հայտնի է որպես | Nicki Minaj |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1982(1982-12-08)[1] (41 տարեկան) Saint James, Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո |
Երկիր | Տրինիդադ և Տոբագո և ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, փոփ, փոփ-ռեփ, ժամանակակից R&B, դենս փոփ, Թրեպ երաժշտություն և EDM |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, դերասանուհի, վիզուալ արտիստ, մատուցող, ռադիոհաղորդավար, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, ձայնային դերասանուհի, երաժիշտ և մոդել |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cash Money Records, Republic Records և Young Money Entertainment |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Անդամակցություն | Young Money? |
Ամուսին | Kenneth Petty? |
Պարգևներ | |
Կայք | nickiminajofficial.com |
Nicki Minaj Վիքիպահեստում |
Պայմանգրի ժամկետի ավարտից հետո նա սկսում է աշխատել իր դեբյուտային «Pink Friday» ալբոմի վրա, որը թողարկումից հետո առաջին շաբաթում «Billboard 200»-ում գրավում է երկրորդ հորիզոնականը, իսկ մի քանի շաբաթ հետո՝ գլխավորում այն։ 2010 թվականին Մինաժը դարձավ միակ կին անհատ արտիստը աշխարհում, ում 7 երգերը միաժամանակ գտնվել են «Billboard Hot 100»-ի չարթում։ Նիքիի երկրորդ` «Your Love» սինգլը զբաղեցրել է «Billboard Hot Rap Songs» չարթի առաջին հորիզոնականը։ «Pink Friday» ալբոմն իր թողարկումից մեկ ամիս հետո ստացել է պլատինե հավաստագիր` Ձայնագրման ամերիկյան կազմակերպությունների ասոցիացիայի կողմից (ՁԱԿԱ, անգլ.՝ Recording Industry Association of America, RIAA)։ Ավելի ուշ «Super Bass» սինգլը դառնում է համաշխարհային հիթ և ճանաչվում 2011 թվականի ամռան լավագույն երգն ԱՄՆ-ում։
Նիքի Մինաժը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ խաղալով այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Քեմերոն Դիասը, Լեսլի Մանը, Քեյթ Ափթոնը, Նիկոլայ Կոստեր Վալդաուն և այլք։