Նոյյան տապան
From Wikipedia, the free encyclopedia
Նոյյան տապան (դասական եբրայերեն՝ תיבת נח, թեյվաթ նոահ), Ծննդոց գրքում (6–9 գլուխներ) և ավելի ուշ գրառված Ղուրանում (Հուդի և Ալ-Մումինուի սուրաներում) նկարագրված նավ։ Ըստ Աստվածաշնչի Նոյ նահապետը կառուցել է այն Աստծո հրամանով փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ Ջրհեղեղից։
- Այս հոդվածը աստվածաշնչյան պատմությունների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
Աստվածաշունչը նշում է նաև, որ ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է «Արարատ լեռան» վրա, որի հիման վրա շատերը ենթադրել են, որ Արարատ լեռն է նկատի առնված։ Սկսած 19-րդ դարից Նոյյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը։ Նրանցից ամենահայտնին է ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը։