From Wikipedia, the free encyclopedia
Նորբոթեն (շվեդ.՝ Norrbotten), պատմական նահանգ (լանդսկապ) հյուսիսային Շվեդիայի հյուսիսային մասում, Նորլանդ պատմական շրջանում։ Իր տարածքով համապատասխանում է Նորբոթեն վարչական միավորի հարավարևելյան հատվածին։
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Նորլանդ | ||
Բնակչություն (2009) | 192 542 մարդ | ||
Խտություն | 7,2 | ||
Տարածք | 26 671 | ||
Նորբոթեն նահանգը հյուսիս-արևելքում սահմանակցում է Ֆինլանդիայի, արևմուտքում՝ Լափլանդի, հարավում՝ Վեստերբոթենի հետ, իսկ հարավարևելյան կողմից ողողվում է Բոտնիկի ծոցի ջրերով։
Նորբոթենի պատմությունը տարբերվում է Շվեդիայի այլ պատմական նահանգների պատմությունից։ Սովորաբար, այդ պատմա-մշակութային կազմավորումները, որոնք չունեն որևէ վարչական նշանակություն, ունեն հարյուրամյակների ընթացքում անփոփոխ անվանումներ և սահմաններ։ Այսպես, Նորբոթեն նահանգի տարածքը նախկինում պատկանում էր Վեստերբոթեն նահանգին՝ դրանով նմանվելով Բոտնիկի ծոցի հակառակ՝ ֆիննական ափին գտնվող Օստրոբոտնիային։ Դրանից դեպի հյուսիս գտնվում էր Լափլանդ նահանգը, որը Վեստերբոթենի հետ միասին մտնում էր Վեստերբոթենի վարչական միավորի մեջ։ Ռուս-շվեդական պատերազմի արդյունքում 1810 թվականին Ֆինլանդիան՝ Օստրոբոտնիայի, Վեստորբոթենի և Լափլանդի արևելյան հատվածների հետ ներառյալ առանձնացվել է Շվեդիայից։ Դրանից հետո Վեստերբոթեն լենի մնացյալ մասը բաժանվել է երկու մասերի՝ հյուսիսում ստեղծվել է Նորբոթեն լենը, որն ներառեց Վեստերբոթեն և Լափլանդ շվեդական նահանգների հյուսիսային հատվածները։
2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Նորբոթեն նահանգի բնակչությունը կազմում է 192 542 մարդ[1]։ Բնակչությունը սփռված է 26 671 կմ² տարածքի վրա՝ 7,2 մարդ/կմ² խտությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.