Նորդօստպոլդեր
համայնք Նիդերլանդներում From Wikipedia, the free encyclopedia
համայնք Նիդերլանդներում From Wikipedia, the free encyclopedia
Նորդօստպոլդեր (հոլ.՝ Noordoostpolder, , նշանակում է հուսիսարևելյան պոլդեր (ծովից խլված ցամաքամաս). ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Ֆլևոլանդ մարզում։ Նախկինում կոչվել է Ուրկի երկիր (Urker Land): Վարչական կենտրոնը համայնքի կենտրոնական մասում ընկած Էմմելորդ բնակավայրն է։ Նորդօստպոլդերն զբաղեցնում է 460,05 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 45.805։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը կազմում է 11.800 եվրո։ Համայնքի տարածքում և մերձակայքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու օբյեկտ՝ նախկինում կղզու կարգավիճակ ունեցած Սխոկլանդը, , որը վերածվել է թանգարանի, և Եվրոպայի խոշորագույն շոգեպոմպակայանը՝ Վաուդագեմաալը (Ir. D.F. Woudagemaal), որը կառուցվել է 1920 թվականին և մինչև օրս էլ հաջողությամբ ծառայում է ջրի ավելցուկը ծով արտամղելու և այդպիսով հեղեղումները կանխելու նպատակին։ 2017 թվականին Նորդօստպոլդերում շահագործման է հանձնվել Նիդերլանդների խոշորագույն հողմակայանը, որը տարեկան արտադրում է 1,4 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա[2]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նորդօստպոլդեր | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Համայնք | Ֆլևոլանդ | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1962 թ. | ||||
Մակերես | 595,43 կմ² | ||||
ԲԾՄ | −3 մետր | ||||
Բնակչություն | ▲47 583 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 8300–8319 | ||||
Պաշտոնական կայք | noordoostpolder.nl(նիդեր.) | ||||
| |||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.