Նորման Մարկ Ռիդուս (անգլ.՝ Norman Mark Reedus, հունվարի 6, 1969(1969-01-06)[1][2], Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Ռիդուսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Խավար նավահանգիստ» (1998) և «Բլեյդ 2» (2002) ֆիլմերը։ Հանդես է գալիս նաև «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում։

Արագ փաստեր Նորման Ռիդուս, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն և կարիերա

Ռիդուսը ծնվել է 1969 թվականի հունվարի 6-ին Ֆլորիդա նահանգի Հոլլիվուդ քաղաքում, սակայն մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսել է մոդելի կարիերան[5]։ Տարիներ շարունակ եղել է Պրադա, Alessandro Dell'Acqua, Դուրբան, Levi Strauss & Co և Լեքսուս ապրանքանիշերի մոդել[6]։

Ռիդուսը 1997 թվականին որպես դերասան փոքր դերով առաջնաելույթ է ունեցել «Մուտանտներ» ֆիլմում։ Մեծ էկրանին նրա ամենահայտնի դերը եղել է «Սրբերը Բունդոքից» ֆիլմում (1999)[6]։ Բացի այդ, հայտնվել է բազմաթիվ ցածր բյուջետային Direct-to-video ֆիլմերում՝ սկսած 90-ական թվականների վերջերից։

2010 թվականից սկսած՝ Ռիդուսը նկարահանվել է «Քայլող մեռյալները» սերիալում՝ Դերիլ Դիքսոնի դերում։

Նորման Ռիդուսը նկարահանվել է Լեդի Գագայի 2011 թվականի մայիսի 5-ին թողարկված «Judas» երգի տեսահոլովակում։

Բացի այդ, Նորման Ռիդուսը նախատիպ է ծառայել չեղարկված «Silent Hills»[7], ապա՝ «Death Stranding» վիդեոխաղերի կերպարների։

Անձնական կյանք

1998-2003 թվականները Նորման Ռիդուսը հանդիպել է մոդել Հելենա Քրիստենսենի հետ։ Զույգը ունի մեկ որդի՝ Մինգուսը, որը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին։

2016 թվականից հանդիպել է գերմանացի դերասանուհի Դայան Քրյուգերի հետ։ 2018 թվականի նոյեմբերի 2-ին զույգը ունեցել է դուստր։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերերն անվանում ...
Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Մուտանտներ Mimic Ջերեմի
1997 ֆ Լողալ Floating Վան
1998 ֆ Ես կորցնում եմ քեզ I'm Losing You Թոբի
1998 ֆ Կիրակի օրը հասնելու վեց եղանակ Six Ways to Sunday Հարի Օդում
1999 ֆ 8 միլիմետր 8MM Ուորեն Անդերսոն
1999 ֆ Սրբերը Բունդոքից The Boondock Saints Մյորֆի ՄաքՄանուս
2000 ֆ Բամբասանք Gossip Թրևիս
2000 ֆ Ավազ Sand Ջեք
2000 ֆ Հարվածային ձայներ The Beatnicks Նիկ Ներո
2002 ֆ Բլեյդ 2 Blade II Սկադ
2002 ֆ Վայրի դևեր Deuces Wild Մարկո
2003 ֆ Ոչ ոք չպետք է իմանա Nobody Needs to Know Կուրտ
2004 ֆ Մինչև գիշեր Until the Night Ռոբերտ
2005 ֆ Սարսափների վարպետը Masters of Horror Քերբի
2006 հֆ 13 գերեզման 13 Graves Նորման
2006 ֆ Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Դերեկ Լորդ
2008 ֆ Կադիլակ ռեքորդս Cadillac Records Chess ընկերության երաժշտական օպերատոր
2010 ֆ Քայլող մեռյալները The Walking Dead Դերիլ Դիքսոն
2015 ֆ Արձակուրդներ Vacation
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.