Շախմատի աշխարհի առաջնություն 2018
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Արագ փաստեր
Գործող չեմպիոն | Հավակնորդ |
Մագնուս Կառլսեն Նորվեգիա | Ֆաբիանո Կարուանա ԱՄՆ |
9 | 6 |
Ծննդյան տարեթիվ նոյեմբերի 30, 1990 | Ծննդյան տարեթիվ հուլիսի 30, 1992 |
2016 թվականի շախմատի աշխարհի առաջնության հաղթող | 2018 թվականի շախմատի հավակնորդների հաղթող |
Վարկանիշը մրցախաղի սկզբում․2835[1] | Վարկանիշը մրցախաղի սկզբում․2832[1] |
Փակել
Մրցախաղին մասնակցել են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և 2018 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան։
12 պարտիայից բաղկացած մրցախաղն անցկացվել է նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 26-ը[2], և բոլոր դասական պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «թայ-բրեյքի» արագ շախմատի խաղի ժամանակ Մանգուս Կառլսենը 3 անընդմեջ հաղթանակ է տարել[3][4][5] և պահպանել չեմպիոնի կոչումը։