Շախտի (ռուս.՝ Шахты), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում, որը տեղակայված է Գրուշևկա, Այուտա և Կադամովկա գետերի վրա։ Գտնվում է Ուկրաինայի սահմանից 26 կիլոմետր, Դոնի Ռոստովից 68 կիլոմետր, Դոն գետից 35 կիլոմետր և Մոսկվայից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Կրթական և արդյունաբերական կենտրոն է Ռուսաստանի հարավում` Հարավային Դաշնային տարածաշրջանում։ Համարվում է Արևմտյան Դոնբաս ագլոմերացիայի հենակետային քաղաքներից մեկը։ 2011 թվականին Շախտին դարձել է Արևմտյան Դոնբասի մշակութային և հոգևոր կենտրոնը։ Քաղաքը տվել է 9 օլիմպիական և 1 պարաօլիմպիկ չեմպիոն։ 1867 թվականին հայտնի է եղել որպես Լեռնային Գռուշևսկա բնակավայր։ 1881 թվականին քաղաքին տրվել է Ալեքսանդրովսկ Գռուշևսկիյ անվանումը, իսկ 1921 թվականին այն ստացել է իր ներկայիս անվանումը։ Ըստ 2017 թվականի տվյալների, քաղաքում բնակվում է 235 492 մարդ։ Շախտին համարվում է մարզի երկրորդ քաղաքը ըստ տարածքի, երկրորդ քաղաքը՝ ըստ բնակչության թվի և չորրորդ քաղաքը՝ ըստ արդյունաբերական արտադրանքի մասշտաբի` Դոնի Ռոստովից, Տագանրոգից և Նովոչերկասկից հետո։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել