Շահադա
From Wikipedia, the free encyclopedia
Շահադա ( [aʃ.ʃa.haː.dah]), վկայություն մեկ Աստծո (Ալլահի) և Մուհամմադ մարգարեի սուրհանդակային առաքելության հանդեպ հավատքի մասին։
Շահադան կարող է նշանակել նաև նահատակություն հավատքի համար, ինչպես նաև վկայություն, որը տրվում է որպես որևէ փաստի հաստատում։
Շահադան հայերեն - «Ես վկայում եմ, որ չկա աստվածություն Ալլահից բացի և նաև վկայում եմ, որ Մուհամմադը Ալլահի առաքյալն է»։ Շիաների Շահադան սուննիներից տարբերվում է «ուա-'Ալիյուն ուալիյու լ-Լահ» նախադասության ավելացմամբ, որը թարգմանաբար նշանակում է «․․․և Ալին է նրա (Ալլահի) մտերիմը (ընկերը)»։ Շահադայի արտասանությունը իսլամի ընդունման հիմնական պայմանն է։