From Wikipedia, the free encyclopedia
Շանդոր Բրոդի (հունգ.՝ Bródy Sándor, հուլիսի 23, 1863[1], Էգեր, Հունգարիա[2] - օգոստոսի 12, 1924[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, խմբագիր, լրագրող։
Շանդոր Բրոդի հունգ.՝ Bródy Sándor | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1863[1] |
Ծննդավայր | Էգեր, Հունգարիա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1924[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] |
Գերեզման | Kozma Street Jewish Cemetery |
Մասնագիտություն | գրող, լրագրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Աշխատավայր | Նյուգաթ |
Համատեղ ապրող | Margit Hunyady? |
Զավակներ | Sándor Hunyady?, András Bródy? և Iles Brody? |
Sándor Bródy Վիքիպահեստում |
Շանդոր Բրոդիի ստեղծագործությունները, հատկապես վաղ շրջանում, կրում են Էմիլ Զոլայի ազդեցության կնիքը։ Ավելի ուշ նատուրալիստական միտումները նրա ստեղծագործություններում փոքր-ինչ թուլանում են շնորհիվ մեղմացնող ռոմանտիկ երանգների։
1902 թվականին Բրոդին ձեռնարկեց «Սպիտակ գիրք» ամսագրի հրատարակությունը և մի ամբողջ տարի նրա միակ հեղինակն ու հրատարակիչն էր, մինչև 1903 թվականը, երբ նրան միացան Զոլտան Ամբրուշը և Գեզա Գարդոնին։ Բրոդիին հաջողվեց այդ ամսագրի, ինչպես նաև «Ապագա» շաբաթաթերթի շուրջը համախմբել իր ժամանակի բոլոր առաջադեմ գրականագետներին։ Բրոդիի առանձին ստեղծագործություններ այդ ժամանակ հագեցած էին հեղափոխական շնչով, որը և պատճառ դարձավ, որ 1919 թվականի հեղափոխությունից հետո խորտիստական իշխանություններն սկսեցին հետապնդել նրան։ Բրոդին ստիպված էր ժամանակավորապես հեռանալ հայրենիքից։
Շանդոր Բրոդիի հիմնական ստեղծագործություններն են «Աղքատություն» նովելների ժողովածուն (1884), «Արևի ասպետը» (1902), «Արծաթյա այծը», «Ռեմբրանդտ» վեպերը։ «Դայակ» (1902), «Ուսուցչուհին» (1908), «Բժիշկը» (1911) դրամաները[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.