Շանթ ՀԸ
From Wikipedia, the free encyclopedia
Շանթ, հայկական հեռուստաընկերություն։ Հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից 1994 թվականին Գյումրիում։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Ներկայումս Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի է նաև այլ երկրներում արբանյակային հեռարձակմամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Շանթ» հեռուստաընկերություն | |
---|---|
Երկիր | Հայաստան Գյումրի Վանաձոր |
Հեռարձակման գոտի | Հայաստան Արցախ Եվրամիություն Իրան ԱՄՆ Ռուսաստան |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1994 |
Հիմնադիր | Արթուր Եզեկյան, Արմեն Մինաս |
Սեփականատեր | «Շանթ» ՍՊԸ |
🌐 | shanttv.com |
«Շանթ» հեռուստաալիքը սկսեց արբանյակային հեռարձակում 2008 թվականի դեկտեմբերին։ Այն իր հեռուստադիտողին է առաջարկում բազմաֆորմատ հաղորդումներ՝ լրատվական, ճանաչողական, սպորտային, հումորային, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք-շոուներ։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է սեփական արտադրության հեռուստասերիալներ։
Ներկայացրել է նաև արտասահմանյան մի շարք հայտնի հեռուստանախագծերի հայկական տարբերակներ, ինչպիսիք են՝ «Ժողովրդական երգիչ», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Տասի ուժը», «Թաքնված տաղանդը», «Իքս ֆակտորը», և այլն։
Եթերային հեռարձակման ծածկույթը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։