Շապուհ պատմիչ
Սմբատ Ը-ի որդի / From Wikipedia, the free encyclopedia
Շապուհ պատմիչ կամ Շապուհ Բագրատունի (ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), 9-րդ դարի հայ պատմիչ։ Գրել է Աշոտ Ա պատմությունը, որը մեզ չի հասել։ Նրա երկի մասին հաղորդում են Ասողիկը, Հովհաննես Դրասխանակերտցին, Սամվել Անեցին, Ուխտանեսը և այլ պատմիչներ, որոնք լայնորեն օգտվել են դրանից։ Թվարկված հեղինակներից միայն Դրասխանակերտցին է քիչ թե շատ հանգամանորեն արտահայտվում և մատնանշում, որ Աշոտ Ա Բագրատունի թագավորի վերաբերյալ մանրամասնորեն գրել է նրա ժամանակակիցը՝ Շապուհ Բագրատունին։ Մինչև այժմ էլ Շապուհ Բագրատունու ինքնությունը պարզված չէ։ Հայտնի է, որ այն գրվել է իր ժամանակի խոսակցական («գեղջուկ բանիւ») լեզվով։ Ուխտանեսը իր «Հայոց պատմության» մեջ զետեղում է Շապուհ Բագրատունու աշխատությունից մի գլուխ, որի վերնագիրն է. «Յաղագս թագին երանելոյն Կոստանդիանոսի, թե ուստի՞ կամ որպէ՞ս յաջողեալ եղեւ նմա ի Տեռանէ՝ Շափհոյ՝ որդւոյ Աշոտոյ ապահի պատրկի ասացեալ ի Պատմութեան իւրոյ»[1]։
Շապուհ պատմիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | ժամանակագիր |
Ծնողներ | հայր՝ Սմբատ Ը Բագրատունի, մայր՝ Հռիփսիմե իշխանուհի |