Շաքիի ջրվեժ
From Wikipedia, the free encyclopedia
Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում[1], Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)
Շաքիի ջրվեժ | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Հայաստան |
Աշխարհագրական տեղադրություն | Որոտանի կիրճ |
Մասն է | Շաքի |
Հարաբերական բարձրություն | 18 մետր |
Երկարություն | 18 կմ |
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափվում է նրա փոքր մասը[2]։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[3][4]։