Շեյն Բատիե
From Wikipedia, the free encyclopedia
Շեյն Քորթնի Բատիե (անգլ.՝ Shane Courtney Battier, սեպտեմբերի 9, 1978(1978-09-09)[1][2], Բիրմինգհեմ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2][3]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում։ Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։
Շեյն Բատիե Shane Battier | ||
Դիրքը | Հարձակվող | |
---|---|---|
Համար | № 31 | |
Ի ծնե տրված անունը | Շեյն Քորթնի Բատիե Shane Courtney Battier | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1978 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Դետրոյթ քանթրի դեյ ավագ դպրոց (Բեվերլի հիլս, Միչիգան) | |
համալսարան | Դյուկ (1997–2001) | |
Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Վանկուվեր Գրիզլիս | |
Կարիերայի պատմություն | ||
Մեմֆիս Գրիզլիս (2001–2006) Հյուստոն Ռոքեթս (2006–2011) Մեմֆիս Գրիզլիս (2011) Մայամի Հիթ (2011-2014) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել և մեծացել է Բիրմինգհեմ քաղաքում (Միչիգան նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է «Դետրոյթ քանթրի դեյ» ավագ դպրոցում, որի բասկետբոլային թիմի կազմում արժանացել է բազմաթիվ մրցանակների և տիտղոսների, ընդհուպ մինչև ճանաչվելով 1997 թվականի «Միչիգանի Միստր Բասկետբոլ»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունում է Դյուկի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և 4 ուսումնական տարի (1997–2001) անցկացնում համալսարանի բասկետբոլային թիմում։ 2001 թվականին համալսարանային հավաքականի կազմում Բատիեն դառնում է NCAA չեմպիոն, ինչպես նաև նվաճում արժանանում մի շարք «Տարվա համալսարանային բասկետբոլիստ» անվանակարգի մրցանակների։ Համալսարանն ավարտել է կրոնագետի բակալավրի աստիճանով[4]։
Ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 6-րդ ընտրությամբ՝ «Վանկուվեր Գրիզլիսի» (ավելի ուշ՝ «Մեմֆիս Գրիզլիս») կողմից։ 5 տարի անց փոխանակվում և տեղ է գտնում «Հյուստոն Ռոքեթսում», որից հետո 2010-11 մրցաշրջանի ընթացքում վերադառնում է «Մեմֆիս»։ 2011 թվականին նոր պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի»։ «Հիթի» կազմում Բատիեն նվաճել է NBA-ի գավաթը 2012 և 2013 թվականներին։
Բետիեի համարով մարզաշապիկն հավերժացվել է և՛ դպրոցի և՛ համալսարանի կողմից։ Լիգայում հայտնի է պինդ պաշտպանական ունակությունների համար։
Բատիեն միակ բասկետբոլիստն է պատմության մեջ, ով արժանացել է Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական (1997) և համալսարանային (2001) բասկետբոլիստի տիտղոսներին[5]։ 2010 թվականին «Սպորտինգ նյուզ» սպորտային հանդեսի կողմից ճանաչվել է որպես 4-րդ ամենախելացի մարզիկ[4]։