Շիզոիդ անձնային խանգարում
From Wikipedia, the free encyclopedia
Շիզոիդ անձնային խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է հուզականորեն հագեցած հարաբերություններից խուսափումը՝ ներամփոփման, ֆանտազիաներին տրվելու ճանապարհով։ Բացի դրանից, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ հակված են նշանակություն չտալ սոցիալական նորմերին։ Զսպվածություն, ոչ սոցիաբիլություն, հումորի զգացման բացակայություն, գերզգայունություն, հեշտությամբ տագնապայնության առաջացում։ Հաճախ ֆիքսված են որոշկի նեղ ոլորտի հետաքրքրությունների վրա։ Այսպիսի ֆիքսացիան կրում է կպչուն կամ դոմինանտող բնույթ, ինչը կարող է իր դրական կողմն ունենալ։ Այսպիսի մարդիկ հակված են իրենց դոմինանտող գաղափարի հետ կապ չունեցող փաստերը, խնդիրները դիտարկել վերջինիս պրիզմայով։ Այս առանձնահատկությունը անսպասելի, անկանխատեսելի, փոխազդեցությունների հաստատման պոտենցիալ հնարավորություն է ներառում։ Արդյունքում, նրանք հանճարեղություն են դրսևորում գիտելիքների իրենց ոլորտում։ Շիզոիդ անձանց կողմից օգտագործվող առաջին պաշտպանությունը «շիզոիդ ֆանտազիաներն են», որոնք արտահայտվում են իրականությունից կտրվելու և երևակայության աշխարհ մտնելով։ Երկրորդային տարբերակը ինտելեկտուալիզացիայի օգտագործումն է, ինչը թույլ է տալիս խուսափելու անցանկալի հուզական ապրումներից։
Շիզոիդ անձնային խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | childhood trauma?, Ծնողական պարտականությունների չկատարում, անհասություն և գենետիկա |
Հիվանդության ախտանշաններ | սոցիալական մեկուսացում[1], Անգեդոնիա[2], reduced affect display?[3], Դեռեալիզացիա[4], Ապաանձնավորում[5] և Գերերևակայություն[6] |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F60.1 |
Բուժում | հոգեթերապիա[7][8], Կոգնիտիվ-վարքային թերապիա[7], psychodynamic psychotherapy?[8], Հոգեմետ դեղեր[9], Հակադեպրեսանտներ[10], selective serotonin reuptake inhibitor?[11], anxiolytic?[12], bupropion?[13], modafinil?[14] և Բենզոդիազեպիններ[15] |
Schizoid personality disorder Վիքիպահեստում |