Շտուտգարտի համալսարան (գերմ.՝ Universität Stuttgart), պետական համալսարան ԳերմանիայիԲադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Շտուտգարտ քաղաքում, որը միջազգային ճանաչում ունի տեխնիկական (մասնավորապես՝ ավտոմոբիլային և աերոկոսմիկական) և բնական գիտությունների բնագավառում։ Մտնում է կարևոր համալսարանական և գիտական միավորումների կազմի մեջ։
TU 9 - ինը խոշորագույն տեխնիկական համալսարանների միավորում Գերմանիայում,
TIME - եվրոպական ինժեներական դպրոցների և տեխնիկական համալսարանների ցանց,