ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018, Եվրոպայի Լիգայի 47-րդ մրցաշարը, որը կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 2017-2018 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ՈՒԵՖԱ |
Մրցաշրջանի ժամկետ | Որակավորում՝ Հունիսի 29 – Օգոստոսի 24, 2017 Եզրափակիչ մրցաշար՝ Սեպտեմբերի 14, 2017 – Մայիսի 16, 2018 |
Մասնակիցներ | Որակավորում՝ 157+33 Եզրափակիչ մրցաշար՝ 48+8 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ատլետիկո Մադրիդ |
Փոխչեմպիոն | Օլիմպիկ Մարսել |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 4 545 716 (22 174 խաղում) |
Խաղեր | 205 |
Խփված գոլեր | 556 (2.71 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Արից Ադուրիս Չիրո Իմմոբիլե (8 գոլ) |
← 2016–17 2018–19 → |
2018 թվականի Եվրոպայի Լիգայի եզրափակիչը կայացավ Դեսին Շարպի Պարկ Օլիմպիկ Լիոն մարզադաշտում[1]։
2017-2018 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի հաղթողը իրավունք պետք է ձեռք բերեր մասնակցելու 2018-2019 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին[2] և մրցել 2017-2018 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի հաղթողի հետ 2018 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի համար։ Այնուամենայնիվ, քանի որ հաղթող Ատլետիկո Մադրիդը որակավորվել էր Չեմպիոնների Լիգային տնային առաջնության արդյունքով, տեղը տրվեց Լիգա 1 2017–18-ում երրորդ տեղը զբաղեցրած ակումբին։
Եվրոպայի Լիգայի գործող չեմպիոնը Մանչեսթեր Յունայթեդն է, որը 2017-2018 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում[3] և հնարավորություն կստանա պաշտպանել գործող չեմպիոնի տիտղոսը, եթե Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում զբաղեցնի 3-րդ տեղը։