From Wikipedia, the free encyclopedia
2013 թվականի Ուեֆայի սուպերգավաթը 38 այդ մրցաշարի 38-րդ խաղարկությունն է։ Դրան մասնակցում են 2013 թվականի Չեմպիոնների Լիգայի հաղթողը՝ Բավարիան և Եվրոպա Լիգայի հաղթողը՝ Չելսին։ Խաղն անցկացվում էր Պրահայի Էդեն Արենա մարզադաշտում։ Բավարիան դարձավ առաջին գերմանական թիմը, ով կարողանում է նվաճել այդ տիտղոսը՝ հաղթելով Չելսիին 11 մետրանոց հարվածաշարով։ Դա նաև առաջին խաղարկությունն էր սուպերգավաթի, որտեղ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով[1]։
2011 թվականի հունիսի 16-ին[2] հայտարարվեց, որ Էդեն Արենան ընդունելու է 2013 թվականի սուպերգավաթը։ Այն Պրահայի քաղաքային մարզադաշտն է, որը հիմնականում ընդունում է Չեխիայի առաջնության հանդիպումները։
Թիմ | Որակավորում | Նախորդ մասնակցություններ |
---|---|---|
Բավարիա | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ի հաղթող | 1975, 1976, 2001 |
Չելսի | 2012-2013 Եվրոպա Լիգայի հաղթող | 1998, 2012 |
2004 թվականից հետո այս սուպերգավաթի հանդիպումը առաջինն էր, երբ թիմերը հանդես էին գալիս առանց այն մարզիչների, որոնք հաղթել էին տիտղոսները։ Չելսիի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում գլխավորությամբ Չելսին հաղթեց Եվրոպա Լիգան, լքեց ակումբը և ղեկավարեց Նապոլին, իսկ Բավարիային Չեմպիոնների Լիգայի հաղթանակ պարգևած Յուպ Հայնկեսը ավարտեց մարչական կարիերան։ Բենիտեսին փոխարինեց Մոուրինյոն[3], իսկ Հայնկեսին՝ Գվարդիոլան։ Գվարդիոլան նախկինում երկու անգամ Բարսելոնայի հետ նվաճել էր ՈՒԵՖԱ սուպերգավաթը, իսկ Մոուրինյոն մեկ անգամ Պորտուի հետ խաղացել էր սուպերգավաթում, սակայն պարտություն կրել Միլանից։
Տոմսերի պաշտոնական վաճառքը սկսվեց հունիսի 14-ին։ Տոմսերն արժեին 50, 90 և 130 ֆունտ ստեռլինգ։
|
|
Բավարիա | Չելսի | |
---|---|---|
Խփած գոլեր | 2 | 2 |
Հարվածներ | 37 | 14 |
Հարվածներ դարպասին | 19 | 9 |
Սեյվեր | 7 | 17 |
Գնդակին տիրել(%) | 64 | 36 |
Անկյունայիններ | 15 | 5 |
Խախտումներ | 18 | 23 |
Խաղից դուրս | 1 | 4 |
Դեղին քարտեր | 2 | 8 |
Կարմիր քարտեր | 0 | 1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.