Ողջաբերդի լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Ողջաբերդի լեռներ, լեռներ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորությունը Ջրվեժ և Մուշաղբյուր գետերի միջև։ ։ Երկարությունը՝12 կմ[2]։ Կազմված է կավավազաքարային ծալքավորված շերտախմբերից և հրաբխաբեկորային ապարներից (Ողջաբերդի հաստվածք), որոնք ծածկված են լավաներով։ Ունի մինչև 2200 մ բարձրություն։ Բեկորային կառուցվածքով, կատարային մասում բլրաալիքավոր, մասամբ՝ տափարակ մակերևույթով էրոզիոն-դենոլդացիոն սեղանաձև լեռնաշղթա է։ Հարավ և հարավարևմտյան լանջերը զառիթափ են՝ մասնատված չոր հովիտներներով ու ձորակներով։ Տարածված են սելավային և սողանքային երևույթները։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք են, աստիճանաբար ցածրանալով ձուլվում են Կոտայքի սարավանդին։ Լանջերին տարածված են չոր, կատարային մասում՝ լեռնային տափաստանները։ Օգտագորձվում է որպես արոտավայր, խոտհարք և վարելահող[3]։
Ողջաբերդի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ[1] |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա |
Բարձրություն (ԲԾՄ) | 2200 մետր |
Երկարություն | 12 կմ |