Ոճիր և պատիժ
From Wikipedia, the free encyclopedia
Ոճիր և պատիժ (ռուս.՝ Преступление и наказание), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպը, առաջին անգամ հրատարակվել է Ռուսական պարբերականում 1866 թվականին (№ 1, 2, 4, 6-8, 11, 12)։ Հայերեն թարգմանվել է Համբարձում Մազմանյանի կողմից[3]։ Վեպը բազմաթիվ անգամներ բեմականացվել և էկրանավորվել է, այդ թվում նաև Հայաստանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (բեմականացումը, բեմադրությունը, զգեստների ձևավորումը՝ Տիգրան Գասպարյանի[4])։
Ենթավերնագիր | Романъ въ шести частяхъ съ эпилогомъ |
---|---|
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական վեպ[1], փիլիսոփայական գեղարվեստական գրականություն, վեպ-թերթոն և քրեական |
Թեմա | սպանություն և Կարոտ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Rodion Romanovich Raskolnikov?, Sofya Semyonovna Marmeladova?, Pyotr Petrovich Luzhin? և Arkady Ivanovich Svidrigaïlov? |
Ստեղծման տարեթիվ | 1865 |
Նկարագրում է | Սանկտ Պետերբուրգ |
Նախորդ | Գրառումներ ընդհատակից |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակված է | Ռուսական պարբերական[2] |
Հրատարակման տարեթիվ | 1866[2] |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/fyodor-dostoevsky/crime-and-punishment/constance-garnett |
Վիքիքաղվածք | Ոճիր և պատիժ |
Crime and Punishment Վիքիպահեստում |
1870 թվականին վեպն առանց լրացուցիչ ուղղումների զետեղվում է Դոստոևսկու Երկերի ժողովածուի չորրորդ հատորում, իսկ 1877 թվականին հեղինակի կենդանության օրոք լույս է տեսնում վեպի առաջին հրատարակությունը՝ ոճային աննշան ուղղումներով ու կրճատումներով։ Ինչպես և Դոստոևսկու մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս փիլիսոփայական ու բարոյական խնդիրների լայն շրջանակը դրված է ժամանակակից և առօրյա կյանքի հարթության վրա։
Վեպի կենտրոնական թեման XIX դարի 60-ական թվականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն է։ Վեպում արծածված գլխավոր խնդիրներից է 1860-ական թվականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմի կրոնափիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը։