Ոստան Հայոց (խումբ)
ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Ոստան Հայոց, հայկական ռոք-խումբ, հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ներկայացուցիչ։ Խումբը հիմնվել է 1986 թվականին Արեգ Նազարյանի կողմից։ Հիմնումից քիչ անց խումբը մեծ ճանաչում վաստակեց Հայաստանում և դարձավ 1980-ականների ազգային շարժման հիմնադիրներից մեկը։ Երևանի առաջին ռոք-ակումբի հիմնադիրներից մեկն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ոստան Հայոց, Երկիր ...
Ոստան Հայոց | |
---|---|
Երկիր | Երևան, Հայաստան |
Ժանրեր | Հայկական ռոք |
Գործունեություն | 1986–ներկա |
Անդամներ | |
Հովհաննես Կուրղինյան Դավիթ Մուշեղյան Արեգ Նազարյան Լևոն Հախվերդյան | |
Նախկին անդամներ | |
Հայկ Գյոլչանյան (ստեղնային) Վահե Խաչատրյան (ստեղնային) |
Փակել
2012 թվականի դեկտեմբերի 23-ին խումբը մեծ համերգ ունեցավ Երևանում՝ նշելով իր գործունեության 25-ամյա հոբելյանը[1][2]։