Որոտան
գետ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը[2][3]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Ծալք լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Որոտան | |
---|---|
Որոտանը Սիսիան քաղաքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 178 կմ |
Ավազանի մակերես | 5650 կմ² |
Ջրի ծախս | 21,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ և Q110103904? |
Գետաբերանի տեղակայում | Արաքս[1] և Հագարի |
Կոորդինատներ | 39°51′46″ հս․. լ. 45°51′10″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղանձ, Ձորտուն, Աղմեշտի, Արագլիլիջուր, Արգելաձոր, Բռնակոթ, Գիժգետ, Դալիգետ, Դժոխաձոր, Զորզոր, Զևու գետ, Խնձորեսկ, Խոտ, Հարսնաջուր, Ճաշունի, Մադան, Միլիցաթոռ, Շամբ, Շառաչող, Շաքի, Շենաթաղ, Շվարիգետ, Ջուխտակն, Սառնակունք, Վարարակ, Աղանձուգետ, Քաշունի, Գյուղրվանց, Բուղուր, Սիմեոն կաթողիկոսի խաչքար, Սիսիան, Ուղտիաչք, Տափաձոր և Աղսու |
Երկիր | Հայաստան, Արցախի Հանրապետություն[Ն 1] |
Երկրամաս | Սյունիքի մարզ, Քաշաթաղի շրջան[Ն 2] |
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։
Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։
Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ[4]։