Ուբունտու
օպերացիոն համակարգ / From Wikipedia, the free encyclopedia
Ուբունտու ([ʊˈbʊntuː] (զուլուսերեն՝ Ubuntu, մարդկայնություն[3]; «Ուբո՛ւնտու») ազատ ծրագրավորման կոդով գրված օպերացիոն համակարգ է՝ հովանավորված Կանոնիկալ ընկերության կողմից։ Այն Լինուքսի վրա հիմնված բաշխում է (distributive), որը օգտագործում է ԳՆՕՄ աշխատանքային միջավայրը։ Լայն տարածում է գտել հեշտության, գործածելիության և սկսնակ օգտագործողների համար հարմարավետության շնորհիվ։ Զգալիորեն նպաստել է Լինուքսի որպես տնային կամ աշխատանքային համակարգչի օպերացիոն համակարգի համբավի տարածմանը։
Տեսակ | Լինուքսի տեղաբաշխում, ազատ օպերացիոն համակարգ, digital commons?, operating system distribution?, յունիքսանման օպերացիոն համակարգ և ապրանքային նշան |
---|---|
Ստեղծող | Կանոնիկալ[1] |
Ընտանիք | Լինուքս |
Հիմք են ծառայել | Դեբիան[2] |
Ծրագրային կոդ | Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովում |
Առաջին թողարկում | հոկտեմբերի 20, 2004[1] |
Վերջին տարբերակ | 16.04 2016 |
Փաթեթեների կառավարիչ | dpkg |
Առկա է | բազմալեզու (ավելի քան 55), հայերենը՝ մասամբ |
Միջուկի տեսակ | Մոնոլիտ (Լինուքս) |
Ինտերֆեյս | ԳՆՕՄ |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Անվանված է | ուբունտու[1] |
Կայք | ubuntu.com(անգլ.) |
ելակոդ | և բաց կոդով ծրագրային ապահովում |
Ubuntu (operating system) Վիքիպահեստում |
Canonical ընկերությունը հաղորդում է, որ այս համակարգն օգտագործում են մոտ 20 միլիոն օգտվող[4], որը նրան դարձնում է Լինուքսի ամենատարածված դիստրիբուտիվը։ Ուբունտուի հանրաճանաչությունը աճում է օրըստօրե։ 2013 թ․ Չինաստանն ընտրել է Ուբունտուն երկրի հիմնական օպերացիոն համակարգ (դրա համար հրապարակվել է հատուկ տարբերակ՝ Ubuntu Kylin)։
Ըստ հիմնական պլանի՝ ամեն նոր տարբերակը լույս է տեսնում կես տարին մեկ, որոնց անվտանգության թարմացումներով ապահովում են մեկուկես տարի, իսկ LTS[5] տարբերակները՝ երկու տարին մեկ։ Դրանք ապահովվում են 5 տարի[6]։ Սկսած 12․04 տարբերակից ապահովումն իրականացվում է անկախ համակարգի տեսակից (հնում սերվերային տարբերակներն ապահովվում էին 5 տարի, իսկ հասարակ տարբերակները՝ 3)[7][8]։
Ուբունտուն տարածվում է սերվերային և հասարակ սկզբնադիր ծրագրերով հանդերձ[9]։ Դրանք տեղադրվում են անհատական համակարգիչների վրա Live CD-ի, Live USB-ի միջոցով։
Դելլ ընկերությունը Ուբունտուն նախատեղադրում էր իր ծնկադիր և սեղանադիր համակարգիչների վրա։
Այժմ Ուբունտուի ամենավերջին տարբերակը 18.04-ն է։