From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Հոլման Հանտ (անգլ.՝ William Holman Hunt, հին գրություններում՝ Գոլմեն Գունտ, ապրիլի 2, 1827[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 7, 1910[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]), անգլիացի գեղանկարիչ, Պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից մեկը։ Իսկական անունը՝ Ուիլյամ Հոլման Հանտ, սակայն Հանտը փոխել է անվան երկրորդ մասը, իսկ կյանքի վերջում այն միաձուլվել է ազգանվան հետ՝ Holman-Hunt:
Ուիլյամ Հոլման Հանտ անգլ.՝ William Holman Hunt | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1910[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, ինքնակենսագիր, օֆորտանկարիչ, գծագրող և նկարազարդող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ[5][7] և սիմվոլիզմ[8] |
Ժանր | կրոնական նկարչություն[9][6] և դիմապատկեր[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Աշխարհի լույսը, The Scapegoat (painting)? և Մահվան ստվերը |
Պարգևներ | |
Անդամակցություն | Պրեռաֆայելիտներ |
Հայր | Ուիլյամ Հանտ[10][11] |
Մայր | Սառա Հոլման[10][11] |
Ամուսին | Fanny Waugh?[11] և Էդիթ Հոլման Հանտ[11] |
Զավակներ | Cyril Benoni Holman Hunt?[10], Hilary Lushington Holman-Hunt?[10] և Gladys Mulock Holman Hunt?[10] |
ստորագրություն | |
William Holman Hunt Վիքիպահեստում |
Հանտը Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսանողներից էր, որտեղ ծանոթացել է Միլլեի և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ, նրանց հետ հիմնադրել «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre- Raphaelite Brotherhood)[12]:
Ի սկզբանե Հանտի նկարները այնքան էլ հայտնի չէին, այնուհետև նա ճանաչում գտավ։ Երկու տարի (1854-1855-ական թվականներ) անցկացնելով Արևելքում, նա նկարեց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Աշխարհի լույսը», որը արվեստաբանների մոտ թեժ քննարկումներ առաջացրեց։ Հոլման Հանտը միակն էր, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Պրեռաֆայելիտների եղբայրության վարդապետությանը և մինչ մահ պահպանել է նրանց գեղանկարչական իդեալները, բայց ի վերջո նա ստիպված էր թողնել գեղանկարչությունը՝ վատթարացող տեսողության պատճառով, և վերջին նկարը՝ «Տիկին Շալլոտա» (անգլ.՝ The Lady of Shalott)՝ ավարտվել է օգնականի՝ Էդվարդ Հյուզի կողմից։ Հանտը հանդիսանում է ինքնակենսագրական՝ «Պրեռաֆայելիտիզմ» (անգլ.՝ Pre-Raphaelitism) և «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ.՝ Pre-Raphaelite Brotherhood) հեղինակը, որոնց նպատակը եղբայրության անդամների և ծագման մասին հստակ տեղեկատվություն թողնելն էր։
Հանտը ամուսնացել է երկու անգամ։ Իր բնորդուհու Էննի Միլլերի հետ անհաջող ամուսնությունից հետո, նա ամուսնացավ Ֆաննի Վոյի հետ, ով այնուհետև դարձել է Իզաբելլայի բնորդուհին։
Ֆանին մահացավ Իտալիայում՝ ծննդաբերության ժամանակ և հուղարկավորվեց Ֆլորենցիայի Անգլիական գերեզմանատանը Էլիզաբեթ Բրաունինգի գերեզմանի մոտ։ Հանտի երկրորդ կինը՝ Էդիտը Ֆանիի քույրն էր։ Այն ժամանակների Անգլիայում մահացած կնոջ քրոջ հետ ամուսնանալը անօրինական էր և Հանտը ստիպված էր դրա համար մեկնել արտասահման։ Այդ ամուսնությունը լուրջ տարաձայնությունների հանգեցրեց ընտանիքի մյուս անդամների հետ, հատկապես նախկին գործընկեր-պրեռաֆայելիտ Թոմաս Վուլների հետ, ով ամուսնացած էր Ֆանիի և Էդիտ Ալիսի քրոջ հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.