Ուկրաինացիները ԱՄՆ-ում
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինացիները ԱՄՆ-ում (ուկրաիներեն՝ Українські американці, անգլ.՝ Ukrainian Americans), Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները և ազգային համայնքը, որն ունի ամբողջական կամ մասնակի ուկրաինական էթնիկ ծագում, որը ձևավորվել է մի քանի պատմական ժամանակաշրջանների ընթացքում[1]։
Մարդահամարի համաձայն՝ 2006 թվականին ԱՄՆ-ում եղել է ուկրաինական ծագում ունեցող 961 113 ամերիկացի, ինչը կազմել Է ընդհանուր բնակչության 0,33 %-ը[2]։ Այսպիսով, Միացյալ Նահանգների ուկրաինական սփյուռքը թվաքանակով զիջում է միայն Ռուսաստանի և Կանադայի սփյուռքին։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ ուկրաինացի ամերիկացիների ամենամեծ թիվը բնակվել է հետևյալ քաղաքներում՝ Նյու Յորք (160000 ուկրաինացիներ), Ֆիլադելֆիա (60000), Չիկագո (46000), Լոս Անջելես (34000) և Դեթրոյթ (33000)[3]։