From Wikipedia, the free encyclopedia
Ումբերտո Անյելի (իտալ.՝ Umberto Agnelli, նոյեմբերի 1, 1934[1][2][3], Լոզան, Շվեյցարիա - մայիսի 27, 2004[4][1], Վենարիա Ռեալե, Իտալիա), իտալացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ, Ջանի Անյելիի եղբայրը[5]։
Ումբերտո Անյելի իտալ.՝ Umberto Agnelli | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա |
Մահացել է | մայիսի 27, 2004[4][1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վենարիա Ռեալե, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Կատանիական համալսարան և Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, ճարտարագետ և գործարար |
Աշխատավայր | Fiat S.p.A.? |
Ամուսին | Antonella Bechi Piaggio? և Ալեգրա Կարակիոլո |
Ծնողներ | հայր՝ Edoardo Agnelli?, մայր՝ Virginia Bourbon del Monte? |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի սենատոր և ընկերության նախագահ |
Կուսակցություն | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջիովանի Ալբերտո Անյելի, Անդրեա Անելի, Enrico Agnelli?[2], Alberto Agnelli?[2] և Anna Agnelli?[2] |
Umberto Agnelli Վիքիպահեստում |
1970-1976 թվականներին եղել է Ֆիատ կազմակերպչության գլխավոր տնօրենը, իսկ1976-ից 1979 թվականներին՝ զբաղեցրել Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Եղել է Յուվենտուս ֆուտբոլային ակումբի խորհրդի պատվավոր նախագահը։ Զբաղեցրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, իսկ հետո 2003 թվականի սկզբից մինչև իր կյանքի վերջը եղել է Ֆիատ իտալական կազմակերպչության նախագահը։ Նա մահացել է 69 տարեկան հասակում՝ թոքի քաղցկեղից[6]։
Նա առաջին անգամ ամուսնացել է 1959 թվականին Դոնե Անտոնելի Բեչի Պյաջոյի հետ։ Նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ծնվել է 3 տղա։ Առաջին երեխաները եղել են Էնրիկո և Ալբերտո երկվորյակները, որոնք մահացան ծնունդից հետո[7]։
Երրորդ՝ Ջովանի Ալբերտո Անյելիին դատապարտված էր իր հաջողությունը փնտրել Ֆիատ կազմակերպությունում, սակայն 1997 թվականին 33 տարեկան հասակում մահացավ քաղցկեղից։ Ջովանիի մոտ մնացին ընդամենը Էվերի Անյելին և նրա աղջիկը՝ Վիրջինիա Ազիա Անյելին[8]։
Հետագայում Ումբերտոն և Անտոնելան բաժանվեցին, բայց 1974 թվականին Անյելին ամուսնացավ Դոնե Ալեգրի Կարաչիոլո դի Կաստանյետոյի հետ, որը համարվում Մարելա Կարաչիոլո դի Կաստանյետոյի քույրը։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ տղա և ազջիկ։ Տղան, որի անունը Անդրեա է ծնվել է 1975 թվականին, իսկ աղջիկը, որի անունը Աննա է ծնվել է 1977 թվականին։ Հետագայում Անդրեա Անյելին առաջ գնաց իր հայրիկի քայլերով, և 2010 թվականին նա դարձավ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի նախագահը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.