From Wikipedia, the free encyclopedia
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը կամ ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության խանգարումը (DSM-5՝ 314[1]) կամ հիպերկինետիկ խանգարումը (ICD-10՝ F90)[2] զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները[1][2]։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ | |
---|---|
Տեսակ | behavioral disorder?, հաշմանդամություն, հիվանդության կարգ, Նյարդազարգացման խանգարումներ, neurodiversity? և հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | executive disfunction?, Իմպուլսիվություն, հուզական խանգարում, Հիպերֆոկուս, rejection sensitive dysphoria? և distractibility? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և child and adolescent psychiatry? |
ՀՄԴ-10 | F90.0 |
Attention deficit hyperactivity disorder Վիքիպահեստում |
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի բուժման, կամ ավելի ճիշտ է ասել վերահսկման, կառավարման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա, և հոգեթերապիա, հաճախ նույնիսկ զուգահեռաբար։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի վերահսկման գործում իրենց արդյունավետությունն ապացուցել են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա)[3][4]։
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի վերահսկման համար հաճախ կիրառվում են Գրավչանյութերը[5][6]։ Սակայն, գոյություն ունեն նաև մի շարք այլ դասի պրեպարատներ, որոնք ընդունված է կիրառել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի դեպքում. դրանք են՝ ատոմքսետինը, բուպրոպիոնը, գուանֆացինը և կլոնիինը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.