![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Charli_XCX_2014.jpg/640px-Charli_XCX_2014.jpg&w=640&q=50)
Չարլի ԷքսՍիԷքս
From Wikipedia, the free encyclopedia
Շարլոտա Էմմա Էյթչիսոն (անգլ.՝ Charlotte Emma Aitchison, ծնվ. 1992 թ. օգոստոսի 2, Քեմբրիջ), ավելի հայտնի է որպես Չարլի ԷքսՍիԷքս (անգլ.՝ Charli XCX), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Իր դեբյուտային «14» կոչվող ստուդիական ալբոմը նա հրապարակել է 2008 թվականին, սակայն վաճառքի դուրս գալու համար այն երբեք չի թողարկվել։ 2010 թվականին իր դեբյուտային «You're the One» մինի ալբոմի «Stay Away», «Nuclear Seasons» և «You're the One» սինգլները թողարկելու համար, նա պայմանագիր է կնքում This Is Music և IAMSOUND Records լեյբլների հետ, սակայն մինի ալբոմը թողարկվում է 2012 թվականի հունիսին։ Իր «True Romance» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը նա թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին, իսկ «Sucker» անվանումը կրող նրա թվով երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։
Չարլի ԷքսՍիԷքս | |
---|---|
![]() Չարլին 2014 թվականի նոյեմբերի 26-ին Սիդնեյում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Charli XCX |
Ի ծնե անուն | Շարլոտա Էմմա Էյթչիսոն |
Ծնվել է | օգոստոսի 2, 1992(1992-08-02)[1][2] (31 տարեկան) Քեմբրիջ, Քեմբրիջշիր |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ փանկ, էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Orgy Music, This Is Music, Asylum Records, Atlantic Records, IAMSOUND Records, Vroom Vroom Recordings |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Bishop's Stortford College? |
Կայք | charlixcxmusic.com |
![]() |
Չնայած իր սեփական թողարկումներով Չարլին հաջողակ կատարող է, սակայն նրա մասնակցությամբ ամենահաջողված երգերը (Icona Pop-ի «I Love It» և Իգի Ազալիայի «Fancy») այլ կատարողների են պատկանում։ Որպես անհատ կատարող նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին, իր «Boom Clap» երգի թողարկումից հետո։