Չեխական թագի հողեր
From Wikipedia, the free encyclopedia
Չեխական թագի հողեր կամ Բոհեմիական թագի հողեր, միջնադարյան ժամանակաշրջանում Կենտրոնական Եվրոպայում գոյություն ունեցած պետությունների միություն, որոնց միավորել է Բոհեմիայի արքայի ազդեցության ոլորտում առկա ավատատիրական հարաբերությունները։ Թագապատկան հողերի թվում էին Բոհեմիայի թագավորությունից (կյուրֆուսատ Սուրբ Հռոմեական կայսրության տարածքում՝ ըստ , ըստ 1356 թվականի Ոսկե բուլլայի), Մորավիայի մարկգրաֆությունից, Սիլեզիայի դքսությունից և երկու Լուժիցաներից, որոնք հայտնի են որպես Վերին Լուժիցայի և Ստորին Լուժիցայի մարկգրաֆություններից և այլ տարածքներ։ Նշյալ տարածքները, գտնվելով Բոհեմիայի արքայի ազդեցության գոտում, հաճախ անվանվում էին պարզապես Բոհեմիա[1], իսկ ներկայսումս առավել հայտնի են որպես չեխական հողեր։
Չեխական թագի հողեր | ||||
Země Koruny české | ||||
---|---|---|---|---|
| ||||
Բոհեմական թագի հողերը Սրբազան Հռոմեական կայսրության կազմում (1618) | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Մայրաքաղաք | Պրահա | |||
Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
Պետության գլուխ | Բոհեմիայի թագավոր | |||
Արքայատոհմ | ||||
Լեզու | չեխերեն, գերմաներեն, լատիներեն | |||
Կրոն | կաթոլիկություն, հուսիտականություն, լյութերականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | միջին դարեր | |||
Հասարակարգ | ավատատիրական հասարակարգ | |||
Հիմնադրում | ապրիլի 7, 1348 | |||
Հզորության գագաթնակետ | ||||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Չեխիա Գերմանիա Լեհաստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Չեխական հողերի՝ Corona regni Bohemiae-ի միասնական կառավարումը իրավականորեն հաստատվել է Չարլզ I թագավորի հրամանագրով, որը հրապարակվել է 1348 թվականի ապրիլի 7-ին։ Չեխական հողերի կառավարվում էր Պրեմիսլիդների արքայատոհմի կողմից մինչև 1306 թվականը։ 1526 թվականին՝ Ֆերդինանդ I թագավորի օրոք, Բոհեմյան թագի հողերը դարձան Հաբսբուրգների միապետության բաղկացուցիչ մասը։ Սիլեզիայի զգալի մասը կորսվում են 18-րդ դարի կեսերին, իսկ մնացյալ հողերն անցել են Ավստրիական կայսրությանը և Ավստրո-Հունգարիայի Կիսլեյթանական կեսին։ 1918 թվականին Չեխոսլովակիայի անկախության հռչակագրով մնացյալ չեխական հողերը դառնում են Չեխոսլովակիայի առաջին հանրապետության մի մասը։
Բոհեմյան թագը ոչ անձնական ունիա էր, ոչ էլ իրավահավասար անդամների դաշնություն, քանի որ Բոհեմիայի թագավորությունն ուներ ավելի բարձր կարգավիճակ, քան մաս կազմող մնացյալ պետական կազմավորումներ։