չիպս From Wikipedia, the free encyclopedia
Չիպս (անգլ.՝ chips, chip բառից՝ բարակ կտոր), խորտիկ, որն իրենից ներկայացնում է կարտոֆիլի բարակ կտորներ (բրիտանական անգլերենով chips - ֆրի կարտոֆիլ)։ Հազվադեպ պատրաստված է լինում այլ արմատապտուղներից և տարբեր պտուղներից։ Բարակ կտորները, որպես կանոն, յուղի մեջ տապակած են լինում(ֆրիտյուրնիցայում)։ Որպես խորտիք հաճախ մատուցվում է գարեջրի հետ։ Չիպսի հետ հաճախ մատուցում են դիպ - խտացրած սոուս, որի մեջ թաթախվում են չիպսերը։
Ծագում | |
---|---|
Տեսակ | Խորտիկ |
Ենթատեսակ | սննդամթերք, նախաճաշիկ, chip? և Դատարկ կալորիաներ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Կարտոֆիլ, բուսական յուղ, աղ |
Հնարավոր | Ցորենի և եգիպտացորենի ալյուր, բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, հիդրոդլսացված բուսական յուղ, (սոյա), թթվայնության կարգավորիչ, կաթնաթթու, E270 |
Բաղադրատոմս | |
Չիպս | |
Potato chips Վիքիպահեստում |
Կարտոֆիլից պատրաստված պյուրեի բարակ չորացրած շերտից պատրաստված չիփսերն անվանում են կարտոֆիլային վաֆլի։
Արևմտյան երկրներում կարտոֆիլե չիպսերը խորտիքների և կիսաֆաբրիկատների շուկայի գերակշռող մասն են կազմում։ 2005 թվականին կարտոֆիլե չիպսերի համաշխարհային շուկան կազմում էր 16,49 մլրդ դոլլար։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմեց վաճառվող խորտիքների ամբողջ ծավալի 35,5 %-ը[1]։
Համարվում է, որ չիփսը պատահաբար մտածեց Ջորջ Կրամը (Ջորջ «Սպեկ» Կրամը ծնվել է 1822 թվականին Նյու-Յորք նահանգի Սարատոգա-Լեյք քաղաքում։ Հայրը աֆրոամերիկացի էր, մայրը՝ հնդկուհի, գուրոնների ցեղից։ Սպեկը վերցրել է Կրամ ազգանունը), 1853 թվականի օգոստոսի 24-ին Սարատոգա-Սփրինգս նավահանգստում (ԱՄՆ), Moon’s Lake Lodge հյուրանոցում, որպես շեֆ-խոհարար աշխատելու ընթացքում ։ Ըստ լեգենդի, Moon’s Lake Lodge հյուրանոցի ռեստորանում կարտոֆիլ ֆրին ֆիրմային բաղադրատոմսերից մեկն էր։ Մի անգամ ընթրելիս երկաթուղային մագնատ՝ Կորնելիուս Վանդերբիլտը տապակած կարտոֆիլը հետ դարձրեց խոհանոց, ասելով, որ կարտոֆիլը «չափազանց հաստ է»։ Շեֆ-խոհարար Կրամը որոշեց կատակ անել մագնատի հետ՝ կտրելով կարտոֆիլը բառացիորեն թղթի հաստությամբ և տապակելով այն։ Արդյունքում ուտեստը գոհացրեց մագնատին և նրա ընկերներին։
Բաղադրատոմսը անվանեցին «Սարատոգա չիփս»։ Որոշ ժամանակ անց չիփսը դարձավ ռեստորանի ամենահայտնի ֆիրմային բաղադրատոմսը։
1895 թվականին Ուիլիամ Տեպպենդոնը սկսեց չիպսի փոքրածավալ արտադրանքը՝ սկզբում սեփական խոհանոցում, ավելի ուշ իր կառուցած գործարանում։ Մատակարարումն տեղի էր ունենում Կլիվլենդում։ Ավելի ուշ Լաուրա Սկադդերը առաջարկեց օգտագործել կախազարդ թուղթը, որպես փաթեթավորում։ Այդպես հայտնվեց «չիպսի փաթեթավորման» կոնցեպտը։ 1932 թվականին Հերման Լեյը Թենեսի նահանգում՝ Նեշվիլլում, ստեղծեց Lay's ապրանքանիշը, որը չիպսի առաջին ազգային բրենդն էր, որը մինչև այսոր գոյություն ունեցող ապրանքանիշ է։
Չիփսի բաղադրության մեջ կան տրանսճարպեր, որոնց համամասնությունը կարող է կազմել 30-60 %։ Դրանք խախտում են մարդու իմունիտետը, բարձրացնում են շաքարախտի, օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը, նվազեցնում են տեստոստերոնի քանակը, խախտում են ցիտոքրոմ ց-օքսիդազների՝ գլխավոր ֆերմենտի աշխատանքը, որոնք վնասազերծում են կանցերոգենային և այլ դեղամիջոցների տոկսիններ։ Ըստ British Medical Journal (№ 11, 1998)-ի՝ անգլիացի գիտնականների 14 տարվա հետազոտությունների արդյունքում պարղվեց, որ մահացության աստիճանը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից և իմունային ինֆարկտներից ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են ճարպային թթուների տրանս-իզոմներ պարունակող արտադրանք, ինչպես նաև պարզվեց, որ կրծքի քաղցկեղը նման մարդկանց մոտ 40 %-ով ավելի հաճախ է հանդիպում[2]։
Ինչպես նաև չիպսում պարունակվում է ակրիլամիդ (2-պրոպենկամիդ), որն ենթարկվում է ջերմային վերամշակման (օրինակ տապակած կարտոֆիլ, հաց)[3], բայց ոչ տապակման ընթացքում։ Այդ թունավոր նյութը, որը հիմնականում կործանում է նյարդային համակարգը, լյարդը և երիկամները, հնարավոր կանցերոգեն է, փոշու տեսքով, որը կարող է բերել նյարդային համակարգի խանգարմանը (քրտնում, վերջույթների թուլացում, քաշի կարուստ, ռեգեներացիան և վերականգնումը տևում է 2-ից մինչև 12 ամիս)[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.